Խոսք
Արմեն Բաղդասարյան. «Իրական կապիտուլյանտը մենք ենք, որ հանդուրժում ենք այս պատուհասին»
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
Եթե կարելի է՝ մի հռետորական հարց։ Տեղից վեր կացողը Նիկոլ Փաշինյանին կապիտուլյանտ է անվանում, բայց փաստն այն է, որ կիսագրագետ մի լոշտո սարից իջել է քաղաք, իր կիսագրագետ հալով բոլորին մատների վրա ֆռռացրել, հասել իշխանության, կործանման եզրին հասցրել պետությունը, ու հիմա վայելում է իշխանությունը և բացահայտորեն հռհռում բոլորիս երեսին, իսկ մենք ընդամենը անզորությունից ջղաձգվում ենք։
Հարց՝ հիմա ո՞վ է կապիտուլյանտը, ի՞նքը, թե հայոց պետականությունը, այսինքն՝ մենք բոլորս։ Եկեք ամկեղծ լինենք՝ իրական կապիտուլյանտը մենք ենք, որ հանդուրժում ենք այս պատուհասին։
Հ․Գ․ Ելքեր չեմ առաջարկելու, որովհետև բռնության քարոզն արգելված է։