«  Մայիս 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Աշոտ Սարգսյան. Ազգայնականությունը դարձավ պետական քաղաքականության հիմք, և մենք կորցրեցինք ձեռք բերածը

Աշոտ Սարգսյան. Ազգայնականությունը դարձավ պետական քաղաքականության հիմք, և մենք կորցրեցինք ձեռք բերածը

Պատմության մեջ գործում են կրկնվող օրինաչափություններ, որոնց հիման վրա հնարավոր է հետադարձ հայացքով դիտարկել տեղի ունեցած իրադարձությունները և գրեթե 100 տոկոսանոց ճշգրտությամբ ասել, թե ինչ հետևանքների կարող էր բերել պատմական այս կամ շրջադարձը: Այս մասին Factor TV-ի A-politic հաղորդաշարի եթերում է ասում է պատմաբան, Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) վարչության անդամ  Աշոտ Սարգսյանը

Պատմաբանն առանձին վեճ ունի մտավորականների հետ, քանի որ, ըստ նրա, այդ խավը պետք է հասարակությանը բացատրի իշխանության սխալները և հեռու պահի որոշում ընդունողներին անհաշվենկատ քայլերից: Երբ մտավորականությունը նպաստում է նման քայլերին, դրանով դառնում է հանցակից:

Աշոտ Սարգսյանը պարզաբանում է, որ հայկական ազգայնականությունը («հայդատականության» տեսքով) կարևոր նշանակություն ուներ պետականության բացակայության պարագայում, անգամ նպաստում էր պետության առաջացմանը: Բայց պետականության պայմաններում ազգայնականությունը պետք է մղվի լուսանցք, իսկ երբ այն դառնում է պետական քաղաքականության հիմք, դա անխուսափելիորեն բերում է աղետի:

ՀԱԿ վարչութթյան անդամը վստահ է, որ՝ հիմա, հաշվի առնելով Արևմուտք-Ռուսաստան խիստ սրված հարաբերությունները, անհրաժեշտ է դրսևորել առավելագույն զգուշավորություն: 

Մանրամասները՝ տեսանյութում.