«  Հունվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Այսօր The Beatles-ի համաշխարհային օրն է

2001 թվականից հունվարի 16-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ նշվում է որպես The Beatles-ի համաշխարհային օր: Օրը պատահական չէ ընտրված: 1957 թվականի հունվարի 16-ին Լիվերպուլում բացվեց «The Cavern» ակումբը, որտեղ սկսեցին երգել դեռևս անհայտ Ջոն Լենոնը, Փոլ Մաքքարթնին և Ջորջ Հարիսոնը: Մի քանի տարի անց նրանց միացավ նաև Ռինգո Սթարը:

Բացի դրանից 1964 թվականին Cashbox ամսագիրը «I Want To Hold Your Hand» երգը բարձրացրեց ամերիկյան հիթ շքերթի առաջին հորիզոնական այն բանից հետո, երբ երգի սկավառակը 10 օրում վաճառվեց մեկ միլիոն օրինակով:

Այս քառյակը որպես խումբ հանդես եկավ 8 տարի: Այս ընթացքում նրանք թողարկեցին 13 ալբոմ: Ներկայումս խումբը գլխավորում է աշխարհի բոլոր ժամանակների լավագույն կատարողների ցուցակը «Rolling Stone» ամսագրի համաձայն: