Մարտի 1
Այսօր վերսկսվում է մեղադրյալ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը
Այսօր առաջին ատյանում կվերսկսվի Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատաքննությունը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին:
Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին ժամը 13։00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (Արշակունյաց պողոտա 24/1. Պանթեոնի մոտ) մասնակցենք մեղադրյալ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին: