ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, ով կանգնած է ՀՀ բանկային համակարգի ձևավորման և զարգացման ակունքներում, համարում է, որ ի դեմս բանկային համակարգի, ունենք բավականին լուրջ, ամուր կառույց, կայացած համակարգ, որը, սակայն, նման է նորակառույց շենքի, որը դեռ պետք է բնակեցվի։
Անդրադառնալով ներկայիս իշխանությունների հայտարարած «տնտեսական հեղափոխությանը», Ասատրյանը շեշտադրում է, որ ՀՀ քաղաքացիները սպասումներ ունեն և այս երևույթը շատ լուրջ է։
Իշխանությունները շատ լուրջ պետք է մոտենան այս հարցին, քանզի հուսահատությունը կամ այս հույսերի չարդարացնելը կարող է շատ վատ, քայքայիչ ազդեցություն ունենալ Հայաստանի համար։
«Իշխանությունները պետք է աշխատեն, պետք է աշխատեն արդյունավետ և արագ, քանզի մեր երկրի այս փուլը նշանավորվում է արագ փոփոխությունների անհրաժեշտությամբ», նշում է Բգրատ Ասատրյանը:
Ամբողջական՝ Banksnews.am-տեսանյութում