Տարածաշրջան
Բաքուն և Թբիլիսին կդառնան քույր քաղաքներ
«Ազերթաջ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի և Վրաստանի մայրաքաղաքներ Բաքուն և Թբիլիսին առաջիկայում կդառնան քույր քաղաքներ:
«Մեր քաղաքապետարանը շատ է հետաքրքրված Բաքվի հետ կապերն ընդարձակելով, դա բարեկամական, եղբայրական երկրի մայրաքաղաք է, մեր հարաբերությունները պետք է հասցնենք որակական նոր մակարդակի», - ասել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Անդրեյ Բասիլայան:
Նշենք, որ Բաքուն և Թբիլիսին գործընկեր քաղաքներ են դարձել 1997 թվականին