Պաշտոնական
Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունը մեկնել է Մոսկվա
Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունը մեկնել է Մոսկվա, հայտնում է ԲԴԽ-ի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահի հրավերով մարտի 28-ին Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունը մեկնել է Մոսկվա: Պաշտոնական այցի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությանը կընդունի ՌԴ Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը», - գրված է հաղորդագրությունում։
Պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների դատական իշխանությունների փոխգործակցության ամրապնդման շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՌԴ դատական իշխանության բարձրաստիճան նաև այլ պաշտոնյաների հետ: