Խոսք
Դավիթ Ադյան.«Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են»
«Ես՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետս, հայտարարում եմ, որ ներկա դրությամբ իմ ղեկավարած ստորաբաժանման հետ միասին ուսումնասիրություն եմ իրականացնում «Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում։
Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են»։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, թե ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակիցների: