Աշխարհ
Էդուարդո Էռնեկյանի հոլդինգի մի շարք գրասենյակներում խուզարկություններ են կատարվել
Դատավորի որոշմամբ Բուենոս Այրեսի ոստիկանությանը խուզարկել է արգենտինահայ խոշոր գործարար Էդուարդո Էռնեկյանի առանձնատունը և նրան պատկանող «Կորպորասիոն Ամերիկա» հոլդինգի մի շարք գրասենյակներ: Հաղորդում է «Ազատությունը»՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։
Էռնեկյանը անցնում է մի մեծ դատական գործով, որը հետաքննում է, թե ինչպես մի շարք գործարարներ կաշառքներ են տվել իշխանություններին՝ տարբեր տնտեսական առավելություններ ստանալու համար:
86-ամյա Էռնեկյանը միլիարդատեր է, համարվում է Լատինական Ամերիկայի ամենահաջողակ գործարարներից մեկը: 2017-ին նրան շնորհվել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը։