«  Հուլիս 2023  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Երևանն ու Ստեփանակերտը հերքում են Բաքվի հաղորդումները

Երևանն ու Ստեփանակերտը հերքում են Բաքվի հաղորդումները

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի հաղորդումը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 19-ին՝ ժամը 00:40-01:40-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայկական կողմին, մասնավորապես, մեղադրել է նշված ժամանակահատվածում, Ջերմուկի, ինչպես նաև Վարդենիսի և Կապանի շրջանների դիրքերից Քարվաճառի և Նախիջևանի Ջուլֆայի շրջանների ադրբեջանական դիրքերը գնդակոծելու համար, «ադրբեջանական բանակի ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների»։

Բաքուն նաև Արցախին է մեղադրել երեկ մոտավորապես ժամը 21:15-ի սահմաններում Աղդամի (Ակնա) հատվածում, ադրբեջանական դիրքերի դիմաց, ամրաշինական աշխատանքներ կատարելու համար՝ նշելով՝ «ձեռնարկված միջոցառումների արդյունքում աշխատանքներն անմիջապես դադարեցվել են»։

Ստեփանակերտը ևս հերքել է Բաքվի հաղորդումն՝ այն որակելով հերթական ապատեղեկատվություն։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  հուլիսի  18- ին  ժամը 21։15-ի սահմաններում  փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել  ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է», - ասված է  ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունյան  հաղորդագրությունում։