«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Ֆելիքս Ցոլակյանն իր՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին

Ֆելիքս Ցոլակյանն իր՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը պնդում է՝ մամուլում շրջանառվող լուրերը, որ ինքն առաջիկայում կզբաղեցնի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը իրականությանը չի համապատասխանում:

«Ես այսօր նոր Երևան եմ գալիս, բացարձակ սուտ է, իրենց համար գրում են էլի»,- պատասխանելով Factor.am-ի հարցին՝ ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կարող է նշանակվել առաջին փոխվարչապետ, այդ պաշտոնում փոխարինելով Արարատ Միրզոյանին, ով, ըստ ամենայնի, կընտրվի ԱԺ նախագահ: Իսկ ԱԱԾ տնօրեն կնշանակվի Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը,որը «Իմ քայլը» դաշինքից ամենաշատ ձայն հավաքած ռեյտինգային թեկնածուներից է: