Հասարակություն
Գերեվարվածների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերն ու ելքերը
Շիրակի մարզից գերեվարվածների ծնողները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերն ու ելքերը:
Նրանք պահանջում են հանդիպում երկրի վարչապետի հետ, չնայած որ, ըստ գերիների հարազատների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները ցանկալի արդյունք չեն տվել մինչ օրս: Տեղեկությունը հայտնում է tsayg.am-ը:
Բողոքի ակցիայի մասնակիցներն այնուհետեւ պահանջել են հանդիպում Շիրակի մարզպետի հետ: