Կարեվոր
Գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանը վերադարձել է Բեյրութ (լուսանկար)
Չորս ամիս Ադրբեջանում գերության մեջ անցկացրած լիբանանահայ Մարալ Նաջարյանը ազատ է արձակվել, վերադարձել Բեյրութ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լիբանանահայ Հակոբ Հավատյանը և լուսանկար է հրապարակել:
Հիշեցնենք, որ Նաջարյանը գերեվարվել էր 2020 թվականի նոյեմբերի 10-ին, երբ փորձել էր գնալ Շուշի և դուրս բերել իր իրերը: