«  Փետրվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829

Яндекс.Метрика

Գիտության ոլորտի կանանց և աղջիկների միջազգային օրն է

Գիտության ոլորտի կանանց և աղջիկների միջազգային օրն է

Գիտության ոլորտում կանանց ու աղջիկների համար հավասար հնարավորությունների ապահովմանը, նրանց  նկատմամբ խտրականության բացառմանը և առաջխաղացմանն է  ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70/212 բանաձևը, որով փետրվարի 11-ը հռչակվել է Գիտության ոլորտում  կանանց ու աղջիկների միջազգային օր (International Day of Women and Girls in Science):  Այս բանաձևը նախաձեռնած  շուրջ  չորս տասնյակ պետությունների թվում  եղել է  նաև Հայաստանը:

«Անհրաժեշտ է  խրախուսել ու աջակցել  կանանց և աղջիկներին ՝  իրենց ներուժն  որպես գիտական հետազոտողներ և նորարարներ ամբողջապես բացահայտելու հարցում», - ասված է  է օրվա առիթով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշի ուղերձում:

Վերջին տարիներին համաշխարհային հանրությունը զգալի առաջընթաց է գրանցել կանանց և աղջիկների՝ գիտության մեջ ներգրավվածության առումով: Չնայած դրան, կանայք և աղջիկները դեռևս բախվում են սահմանափակումների ու խտրական վերբերմունքի այս ոլորտում: Դրա մասին են վկայում ՄԱԿ-ի տվյալները: Մինչդեռ գիտությունն, ինովացիաները  և գենդերային հավասարությունը՝ ներառված լինելով  մինչև 2030 թ.կայուն զարգացման օրակարգում, անբաժանելի տարրեր են  հանդիսանում զարգացման նպատակներին հասնելու  գործընթացում:

Համաձայն հետազոտության, որ անցկացվել է 14 երկրներում, բակալավրի, մագիստրոսի ու դոկտորի աստիճան ստանալու հնարավորությունը կանանց ու աղջիկների համար կազմում է համապատասխանաբար՝ 18 %, 8 % և 2 %, այն դեպքում, որ տղամարդկանց պարագայում այդ ցուցանիշները՝  համապատասխանաբար  37 %, 18 % և 6 % են :

Ըստ ՀՀ Վիճագրական ծառայության տվյալների  Հայաստանում  գիտական աստիճան ունեցողներից 37 տոկոսը կանայք են:  Ըստ Եվրոպական միության վիճակագրական ծառայության, Եվրոպայի գիտնականների մեկ երրորդը կանայք են: ԱՄՆ-ի  Ինդիանայի համալսարանի գիտնականները՝ հաշվարկելով  կին և տղամարդ  գիտնականների կողմից հրապարակումների  թիվը,  եկել են գրեթե նույն հարաբերակցության. գիտական աշխատությունների հեղինակների  կին/տղամարդ տոկոսային  համամասնությունը աշխարհում 30 / 70 է, համապատասխանաբար: Հետազոտողները վերլուծել են գիտական հոդվածների Web of Science միջազգային բազայում 2008- 2012 թ.թ հրապարակված  5.5 միլիոն գիտական  հոդված, որոնց հեղինակներն էին ավելի քան 27 մլն գիտնականներ:

Հայտնի և անհայտ կին գիտնականներ

Լուսանկար 2.

Հիպատիա (355 – մարտ 415), հույն, ալեքսանդրացի մաթեմատիկոս, աստղագետ և փիլիսոփա-նեոպլատոնական, փիլիսոփա Թեոնի դուստրը։ Հիպատիան նաև դասավանդել է Ալեքսանդրիայի թանգարանում։ Նա սովորեցնել է Պլատոնի և Արիստոտելի ստեղծագործությունները։ Լարված հարաբերություններ է ունեցել քաղաքի եպիսկոպոս Կյուրեղ Աղեքսանդրացու հետ, ինչը պատճառ է դարձել մոլեռանդ քրիստոնյաների ամբոխի կողմից Հիպատիայի տանջամահ անելուն։ Հիպատիայի մասին իսպանացի ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարը 2009 թվականին նկարահանել է «Ագորա» ֆիլմը։

Լուսանկար 3.

Ֆիզիկայից և քիմիայից Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր Մարի Կյուրին ծնվել է 1867 թվականին: Նա Փարիզում և Վարշավայում Կյուրիի ինստիտուտների հիմնադիրն է, ականավոր ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս Պիեռ Կյուրիի կինը։ Ամուսնու հետ ուսումնասիրել են ռադիոակտիվության երևույթը, հայտնաբերել են ռադիում (լատիներեն՝ radium - ճառագայթող) և պոլոնիում (լատիներեն՝ polonium (Polonia - «Լեհաստան») քիմիական տարրերը։ Մարի Կյուրին առաջարկել է ուրանի հանքաքարի մշակման և զտման դասական մեթոդ, երկար տարիներ ուսումնասիրել է ռադիոակտիվ ճառագայթման հատկությունները, նրա ազդեցությունը կենդանական բջիջների վրա։

Լուսանկար 4.

Ռոզալինդ Ֆրանկլինը անգլիացի գիտնական է։ Ուսումնասիրել էԴՆԹ-ի կառուցվածքը։ Նա ստեղծել է եզրակացություն ԴՆԹ-ի կառուցվածքի մասին, որը հետագայում հաստատվել է։ Աշխատել է Քեմբրիջի համալսարանում։ ԴՆԹ-ի մասին ուսումնասիրությունը ավարտելուց հետո ուսումնասիրություններ է կատարում նաև ծխախոտի բնագավառում։

Լուսանկար 5.

Լիզա Մեյնթերը ավստրիացի ֆիզիկոս է, ով ուսումնասիրել է ռադիոակտիվ ճառագայթներն ու ատոմային ֆիզիկան: Նա ղեկավարել է գիտական խումբ, որն առաջին է բացահայտել ատոմի ճեղքումը:

Լուսանկար 6.

Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներիեւ հատկապես ծրագրավորողների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են, և քչերին է հայտնի, որ առաջին ծրագրավորողը կին է եղել՝ Ադա Ավգուստա Բայրոն Քինգը՝ անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնի դուստրը:

Լուսանկար 7.

Գերտրուդ Էլիոնը, դեղագետ քիմիկոս է, ով բազմաթիվ դեղամիջոցներ է ստեղծել: Նա Նոբելյալ մրցանակակիր է:

Լուսանկար 8.

1977 թվականին Նոբելյան մրցանակ ստացած Ռոզալին Յալոուն միակ կինն է եղել, ով ժամանակին ընդունվել է Ֆիզիկայի ինստիտուտ: Նա ոչ միայն գերազանցությամբ տիրապետել է առարկային, այլև մի շարք գիտական բացահայտումներ է արել, որոնցից ամենանշանավորը ռադիոակտիվ նյութերի գործածությունն է բժշկության մեջ:

Լուսանկար 9.

Թուրք դեղագետ Այհան Ուլուբելեմն է հայտնաբերել հղիության դեմ գործածվող դեղաբույսի քաղցկեղածին հատկությունը, որից հետո այդ դեղամիջոցն արգելվել է: Նրա շնորհիվ բազմաթիվ կանանց կյանքեր է փրկվել:

Լուսանկար 10.

Տաբիտա Բեբբիթը երկար հետևել է, թե ինչպես են տղամարդիկ երկբռնակ սղոցը ետ ու առաջ անելով փայտ սղոցում, և հասկացել է, որ մարդիկ չափազանց շատ էներգիա և ժամանակ են ծախսում նման ձևով սղոցելու համար: 1810 թ-ին Բեբբիթը ստեղծել է շրջանաձև սղոցի նախատիպը, որը հետագայում սկսել է լայնորեն կիրառվել փայտամշակման արդյունաբերության մեջ:

Լուսանկար 11.

Սպասք լվացող մեքենան ստեղծել է Ջոզեֆինա Կոկրեյնը՝ 1886 թ.-ին: Սակայն միայն 40 տարի հետո է Կոկրեյնի գյուտը տնտեսության մեջ անհրաժեշտ իր ճանաչվել:

Լուսանկար 12.

Արքայադուստր Մարի Բոնապարտը հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրոյդի աշակերտուհին է, Ֆրանսիայում հոգեվերլուծության սակրավորը: Լյուսեն Բոնապարտի ծոռը (կայսր Նապոլեոն Բոնապարտի եղբայրը), Մարիան ամուսնացել է կոմս Գեորգիոս Կորֆացու հետ (Գեորգիոս I -ի և Օլգա Կոնստանտինովնայի երկրորդ որդին) և սկսել է կոչվել Հունաստանի և Դանիայի արքայադուստր:

Մարի Բոնապարտը պատմության մեջ է մտել որպես վառ ինտելեկտուալ և ֆրանսիացի առաջին հոգեվերլուծաբաններից մեկը: Նա ֆրանսերեն է թարգմանել և իր միջոցներով հրատարակել Ֆրոյդի գրքերը. «Լեոնարդո դա Վինչիի մի վաղ հիշողություն», «Մի պատրանքի ապագան», «Ուրվագծեր կիրառական հոգեվերլուծության մասին», «Մետահոգեբանություն» և Ֆրոյդի 5 հիմնական կլինիկական դեպքեր: «Դորա» (1905), «Փոքրիկ Հանսը» (1909), «Առնետով մարդը » (1909), «Շրեբեր» (1911) և «Մարդը գայլերի հետ» (1918) (Ռուդոլֆ Լեվենշտայնի հետ համատեղ):