Արմեն Խաչատրյան. Ազգակործաններ, պատմեք, թե ոնց էիք խաբում ժողովրդին
Իշխանության ներկայացուցիչների ու դրանց սազանդարների (դամքաշների) ներկայացմամբ դարի հրեշավոր գործարք են համարում Մեղրու գործարքը, ու կարծես հենց նոր բացահայտած լինեն էդ դավադրությունը։ Է, Ձեր պատրոնի թերթում 2008-ից տպված էր, մինչեւ հիմա վայ վույ անեիք ու ողբ կապեիք։
Արդյոք թողել է հետեւանք Մեղրիի շուրջ բանակցությունները ու դրան հաջորդած Քի ՈՒեսթի առաջարկը խաղաղ կարգավորման գործընթացի վրա։ Այո, թողել է, հենց դրա արդյունքում էր, որ Արցախը դուրս թողնվեց կարգավորման գործընթացից։
Բայց այ ազգգակործաններ, նրանց սազանդարներն (դամքաշներ), դուք ձեր 2019թ․ կարգավորման պլանից խոսեք, ոնց հաջողացրեցիք ձախողել մի առաջարկ, որով կունենաինք վերահսկողություն Արցախի, Լաչինի ու Քալբաջարի վրա, կունենաինք լեգիտիմ ընտրված իշխանության մարմիններ Արցախում, հետ վերադարձվող տարածքները կլինեին ապառազմականեցված, շփման գծում խաղաղությունը կերաշխավորեին միջազգային խաղաղապահ ուժեր, մնում էր հանրաքվեի հնարավորությունը։
Պատմեք, թե ոնց էիք խաբում ժողովրդին իբր 1991թ, 1994թ, 2007թ, 2011թ, 2016թ Արցախը հանձնելու մասին, որնց էիք ստում Շուշիի մասին, ոնց գնացիք էդ հրեշավորր արկածախնդրությանը ու կորցրիք ամեն ինչ։ ՈՆց էիք համոզում, որ բոլոր բանակցությունները Արցախը Ադրբեջանի կազմում թողելու մասին է եղել, ու ոչ մի այդիսի առաջարկ չգտաք։
Դեռ բանավեճից էլ խոսում եք։ Ամոթ լիներ, գիտինը մտած կլինեիք։


