«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Հարութ Ուլոյան. Հարգելի իշխանություններ, կարգի հրավիրեք ձեր թիմի որոշ անդամներին

Հարութ Ուլոյան. Հարգելի իշխանություններ, կարգի հրավիրեք ձեր թիմի որոշ անդամներին

Վարչապետ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իշխանափոխության արդյունքում պաշտոն ստացած որոշ «ակտիվիստների» դեռ թվում է, որ իրենք դեռ «ակտիվիստ» են ու ինչմտքներին փչի կարող են ֆեյսբուքում գրառումների տեսքով հայտարարել:

Այս հայտարարությունը իշխանությունների որոշ շրջանակների կողմից կամ չի ընկալվել, կամ այդ շրջանակներն ինչ-որ վստահություն ունեն, որ դա իրենց չի վերաբերվում, հակառակ դեպքում` ստացվում է, որ Փաշինյանը հրապարակային այլ բան է հայտարարում, իսկ ներքին կարգով տալիս է այլ հրահանգներ:

Հարգելի իշխանություններ, կարգի հրավիրեք, այո, կարգի հրավիրք ձեր թիմի որոշ անդամներին: Կանեք դա թիմային խորհրդակցությունների, թե տրամաբանության դասընթացներ կազմակերպելու միջոցով, ձեր գործն է, հակառակ դեպքում` ժամանակ առ ժամանակ ձեր թիմի որոշ շրջանակների կողմից դրսևորվող քաղաքական մազոխիզմը շատ տխուր հետևանքներ է ունենալու ձեր ողջ թիմի համար: Այո, տվյալ շրջանակների կամ անհատների կողմից դրսևորվող վարքը քաղաքական մազոխիզմ է, քանի որ ներկայիս ներքաղաքական իրավիճակում վարկաբեկում է բացառապես ձեզ, հարգելի իշխանություններ: Անկախ ձեր միջամտությունից, այդ դրսևորումներն այնուամենայնիվ քաղաքականապես «փռվելու են ասֆալտին» կամ «ծափվելու են պատին», ինչի ազդեցությունը, ևս, տարածվելու է ձեր ողջ թիմի վրա:

Հարութ Ուլոյան