«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Հարութ Ուլոյան. Լրատվականների մանիպուլյացիոն ու վարկաբեկիչ գործողությունները

Հարութ Ուլոյան. Լրատվականների մանիպուլյացիոն ու վարկաբեկիչ գործողությունները

ԶԼՄ-ներն ողողվել են «Պետք է պատրաստ լինել փոխզիջումների. Լևոն Զուրաբյանը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցին» վերտառությամբ նյութերով:

Հիստերիկ արձագանքները, իհարկե, բացառապես վերնագրից արվող դատողությունների արդյունք են, գլխավոր խնդիրը, սակայն, լրատվականների կողմից իրականացվող նպատակաուղղված մանիպուլյացիոն ու վարկաբեկիչ գործողություններն են:

Իրականում ի՞նչ է ասում Լևոն Զուրաբյանը ադրբեջանական լրատվականին տված հարցազրույցում: Զուրաբյանը ոչ ավել, ոչ պակաս ասում է հետևյալը.

 «Տեր-Պետրոսյանն ասում է, որ նոր պատերազմի դեպքում Ադրբեջանը կարող է նոր տարածքներ կորցնել և թող չմտածի, որ կհաղթի: Պետք է պատրաստ լինել փոխզիջումների: Ադրբեջանը պետք է գիտակցի, որ առանց դրա ոչինչ հնարավոր չէ»:

Ավելին, Զուրաբյանը նույն հարցազրույցում ասում է նաև հետևյալը.

 «Գլխավոր խնդիրը վստահության բացակայությունն է, և հենց այդ պատճառով ցանկացած զիջում վտանգավոր է դառնում: Անհրաժեշտ են վճռորոշ քայլեր՝ սահմանների բացում, ուղիղ շփում: Պետք է համաձայնության հասնել: Ի՞նչն է խանգարում Իլհամ Ալիևին հանդիպել Բակո Սահակյանի հետ: Չէ՞ որ ղարաբաղցիներին ձեր քաղաքացի եք համարում: Բանակցեք ձեր քաղաքացիների հետ: Միգուցե այսօր համաձայնության չգաք կարգավիճակի շուրջ, սակայն համաձայնության կգաք նախնական կարգավիճակի, ինչ-որ երաշխիքների շուրջ: Միգուցե այդպիսով համոզեք ղարաբաղցիներին, որ իրենք են սեփական ճակատագիրը կերտողները: Ճիշտ է, ադրբեջանցիները կարող են ասել՝ «այսօր դա են ցանկանում, վաղն ավելի շատ կցանկանան», սակայն այլընտրանք չկա»:

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի մասով ներկայումս ընթացող գործընթացների վերաբերյալ հարցին Զուրաբյանը պատասխանում է. «Դա Հայաստանի ներքին գործն է: Չէի ցանկանա քննարկել այդ թեման ադրբեջանական մամուլի հետ»:

Ես չեմ պատկերացնում որևէ ռացիոնալ մարդ, ով տվյալ հարցերի վերաբերյալ Զուրաբյանի հնչեցրած պատասխանները բացասական գնահատի:

Հարութ Ուլոյան

Կարդացեք Լևոն Զուրաբյանի հարցազրույցը՝ Turan ​​​​​​- ին