«  Հոկտեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Հարութ Ուլոյան. Փաշինյանական հերթական խայտառակ սադրանքը

Հարութ Ուլոյան. Փաշինյանական հերթական խայտառակ սադրանքը

Փաշինյանը, որպես «հավաստի աղբյուր», ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի, ներկայացրել է Հայաստանից ակնկալվող Ադրբեջանի 5 պահանջները։ Թե որքանով են այդ պահանջները բանակցային, պաշտոնական, իրական, կամ, այլ կերպ ասած, Ադրբեջանի կողմից ներկայացվող վերջնագիր, դա ինքն կարևոր հարցադրում է, որին «հավաստի աղբյուրն» ուղղակիորեն չի անդրադառնում, սակայն նշում է, որ այդ պահանջները կարող են մի կողմից օգտագործվել Հայաստանի դեմ նոր ռազմական գործողություններ սկսելու պատրվակով, իսկ մյուս կողմից պետք է որոշում կայացվի, թե ինչպես ենք վարվելու այդ պահանջների հետ։ Ի դեպ, չի էլ նշում, թե ո՞վ է լինելու այդ որոշում կայացնողը։
Ինչևէ։ Ի՞նչ խնդիր է լուծվում տվյալ հրապարակմամբ։ Լուծվում է մի խնդիր՝ ներքաղաքական։ Սա ընդամենը սադրանք է, որի նպատակը խառնաշփոթ ստեղծելն է։

Միտումնավոր փորձ է արվում պրիմիտիվացնել Տեր-Պետրոսյանի հայտարարությունները։ Այնինչ Տեր-Պետրոսյանը, վստահաբար, ո՛չ նախկին ղեկավարների հետ հանդիպման, ո՛չ էլ հանրային հեռուստաընկերություն չէր գնացել այն նպատակով, որպեսզի խոսի այն մասին, թե ինքը ինչ-որ տեղեկատվության չի տիրապետում։ Տեր-Պետրոսյանի քայլերն ու մոտիվացիան շատ ավելի լայն հորիզոններ են ընդգրկում։

Հրապարակմամբ փորձ է արվում կրկնել 44-օրյա պատերազմի ընթացքում նախկին ղեկավարների նմանատիպ նախաձեռնությունը տապալելու օրակարգը։ Այն ժամանակ չլիազորեց, վերջում ասաց՝ թող գնային իրենց նախաձեռնությամբ ինչ ուզում էին անեին, հիմա էլ, իբր, իր ունեցած ողջ տեղեկատվությունը հրապարակելով փորձում է հրապարակայնորեն տպավորություն ստեղծել, թե աշխարհում յուրաքանչյուր մարդ կարող է իր հրապարակումներից ոչ միայն տեղեկատվություն ստանալ Հայաստանի ներկա վիճակի  ու մարտահրավերների վերաբերյալ, այլև՝ լուծումներ առաջարկել։

Ավելին, իրավիճակը նման է նաև 2020 թվականի հունվարին, երբ լրատվականներից մեկում  «հավաստի աղբյուրի» կողմից հրապարակված Արցախի հարցի կարգավորմանն ուղված պլանի մերժման գործընացքը Փաշինյանը սադրանքով գցում էր Արցախի պաշտոնյաների գրպանը։

Այսինքն, այժմ էլ փորձ է արվում հասարակությանը, քաղուժերին, այդ թվում՝ նախկին ղեկավարներին ներքաշել հրապարակային անհեթեթ քննարկումների մեջ, որպեսզի վերջում լուրջ դեմքով հայտարարի, թե ինքն ամեն ինչ հրապարակել է, ամեն ինչ բոլորի աչքի առաջ է ընթացել, սակայն ոչ ոք մատը մատին չի խփել օգնելու համար։

Այո, սա խայտառակ էժանագին ու պատասխանատվությունից խուսափելուն միտված սադրանք է։

Հարութ Ուլոյան