«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Հարութ Ուլոյան. Վազգեն Մանուկյանի պաշտոնավորումը վերածվում է ցինիզմի

Հարութ Ուլոյան. Վազգեն Մանուկյանի պաշտոնավորումը վերածվում է ցինիզմի

Ս.թ. ապրիլին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հանրային խորհրդի նախագահի պաշտոնում վերանշանակված Վազգեն Մանուկյանը օրենքով նախատեսված իր լիազորություններից դուրս հերթական հայտարարությունն է տարածել, որտեղ քաղաքական գնհատականներ է հնչեցրել ու քննադատել է ներկայիս իշխանություններին:

Մանուկյանը, մասնավորապես, իշխանություններին մեղադրել է Արցախի հարցը փակուղի տանելու, ատելության մթնոլորտ ստեղծելու, դատական համակարգի դեմ ապօրինի հարձակումներ և ոտնձգություններ իրականացնելու, Մարտի 1-ի դատավարությունը քաղաքականացնելու մեջ: Բացի այս, Մանուկյանը նաև հայտարարել է «հասարակական-քաղաքական հարթակ» ստեղծելու մասին:

Հարկ է փաստել.

1. Ըստ ՀՀ Սահմանադրության 161-րդ հոդվածի` «Հանրային խորհուրդը Կառավարության խորհրդակցական մարմին է», որի «գործունեության կարգը սահմանվում է օրենքով»:

2. ՀՀ Հանրային խորհրդի մասին օրենքի հոդված 4-ի 4-րդ կետի համաձայն` «Հանրային խորհրդի անդամն իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում պարտավոր է պահպանել չեզոքություն»:

Վերոգրյալ փաստերից ակնհայտ է դառնում, որ հանրային խորհրդի անդամ-նախագահ Վազգեն Մանուկյանը իր հայտարարությամբ [հերթական անգամ] ամբողջովին դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից: Ըստ այդմ` որպես հանրային խորհրդի նախագահ, ինչպես նաև անդամ, Վազգեն Մանուկյանի պաշտոնավորումը վերածվում է ցինիզմի:

Ըստ վերը հիշատակված ՀՀ Հանրային խորհրդի մասին օրենքի 8-րդ հոդվածի` «Հանրային խորհրդի անդամի գործունեությունը դադարեցվում է վարչապետի առաջարկությամբ` Կառավարության որոշմամբ»:

Հարութ Ուլոյան