Օրացույց
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հոգեգալստյան տոնը (տեսանյութ)
Հոգեգալստյան տոն
Հոգեգալստյան տոնը նշվում է Սուրբ Հարության տոնից 50 օր անց: Գործք առաքելոցում նկարագրված է, թե ինչպես է Սուրբ Հոգին հրեղեն լեզուներով լուսավորում աշակերտներին՝ նրանց դարձնելով Աստծո խոսքի թարգմաններ ազգերի մեջ: Նրանք սկսում են խոսել այն ժողովուրդների լեզուներով, որոնց պետք է քրիստոնեություն քարոզեին: Հոգեգալստյան տոնը կոչվում է նաև երրորդության տոն, քանի որ առաքյալների վրա Սուրբ Հոգու էջքով հայտնվում է երրորդության խորհուրդը:
Հիշեցնենք՝ այսօր՝ մայիսի 24-ին՝ Հոգեգալստյան տոնին, Միածնաէջ Մայր Տաճարում, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում:
Սուրբ Պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին:


