Կարեվոր
Հայաստանը գրանցել է «Սպուտնիկ V» պատվաստանյութը
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հավանություն է տվել COVID-19-ի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը։ Տեղեկությունը հայտնում է interfax-ը:
Հավանություն տալու վերաբերյալ որոշումն ընդունվել է առողջապահության նախարարության հրահանգով՝ հիմնվելով Ռուսաստանում անցկացված կլինիկական փորձարկումների 3-րդ փուլի տվյալների վրա՝ առանց Հայաստանում լրացուցիչ հետազոտությունների։
Նշենք, որ «Սպուտնիկ V»-ն ավելի վաղ գրանցվել է Արգենտինայում, Բելառուսում, Վենեսուելայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայում ու Արաբական Միացյալ Էմիրություններում։