Պաշտոնական
Հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն
Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Վերջինս, նախնական տվյալներով, ռազմական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայող է»,– նշված է հաղորդագրության մեջ:
ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները որոնումները կշարունակեն վաղը Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
Պատերազմի ավարտից հետո որոնումների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է 1524 աճյուն: