Աշխարհ
Հռոմի պապը համաշխարհային նոր ջրհեղեղ է կանխատեսել (լուսանկար)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի համոզմամբ՝ մարդկությանը նոր համաշխարհային ջրհեղեղ է սպասվում: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, Հռոմի պապը նշել է, որ աղետը տեղի կունենա, եթե տարբեր պետությունների ղեկավարներ միջոցներ չձեռնարկեն գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար:
«Դա տեղի կունենա, եթե մենք շարունակենք ընթանալ նույն ուղով»,- ասել է Ֆրանցիսկոսը՝ հիշեցնելով, որ Նոյն առաքինության շնորհիվ կարողացավ գոյատևել աղետի ժամանակ:
Հռոմի պապը կոչ է արել քաղաքացիներին և քաղաքական գործիչներին խոհեմություն դրսևորել՝ նշելով, որ դա զուգահեռ է «կարեկցանքին մարդկանց, աշխարհի և նրա խնդիրների հանդեպ»: