Ինչի՞ց է բողոքել մեղադրյալը. Թաթոյանը հանդիպել է Քոչարյանի հետ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հետ։
Լրագրողներից հետ զրույցում Թաթոյանն ասաց, որ քննարկել են մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող բոլոր հարցերը.
«Առանձնազրույցի արդյունքներով համապատասխան գրություններ, հարցումներ ենք նախապատրաստել այն հարցերի շուրջ, որոնք բարձրացվել են ինձ հետ առանձնազրույցի արդյունքում»։
Հարցին՝ ինչի՞ց է բողոքել Քոչարյանը, ՄԻՊ-ը պատասխանեց.
«Այս պահին չեմ կարող դա բարձրաձայնել, որովհետև քննարկման ընթացակարգ է գնում և ես պարտականություն ունեմ նաև երաշխավորելու առանձնազրույցի գաղտնիությունը։ Կապի մեջ ենք նաև փաստաբանների հետ։ Ուզում եմ մեկ կարևոր բան ընդգծել՝ մարդու իրավունքների պաշտպանի՝ ինձ համար նշանակություն չունի այն հանցանքը, որի կատարման մեջ մարդը մեղադրվում է, ես պարտավոր եմ կատարել իմ գործառույթը»:
Թաթոյանի խոսքով՝ Քոչարյանը ՔԿՀ ծառայողների վերաբերմունքի հետ կապված դժգոհություն չի հայտնել։