Այսօր առաջին ատյանում կվերսկսվի Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատաքննությունը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին:
Սա արդարության վերականգնման դատավարություն է, «Ազատության» հետ զրույցում նշեց քաղհասարակության ներկայացուցիչ Իզաբելլա Սարգսյանը: