Պաշտոնական
Ջերմուկում և Ներքին Հանդում իրավիճակը հանգիստ է
Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գիշերը և առավոտյան իրավիճակը հանգիստ է, հրադադարը պահպանվել է:
Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը ևս առավոտյան հայտնեց, որ գիշերը խաղաղ է անցել:
Երեկ երեկոյան՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը 3 զոհ ունի:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն էլ հայտնել է մեկ վիրավորի մասին: