Ժիրայր Լիպարիտյան․ «Փոխանակ մեզ պետք եղածի հետևից գնալու՝ գնացինք մեր փափագածի հետևից». Առավոտ (տեսանյութ)
«2020 թ. Ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները» զեկույցի՝ պատերազմի և պարտության՝ այդ պատերազմի պատճառներին «Առավոտին» տված հարցազրույցում անդրադառնում է փաստաթղթի հեղինակներից մեկը՝ պատմաբան և նախկին դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը.
«...ՄԱԿ-ի քարտուղարը խնդրում էր աշխարհին, որ քովիդի պայմաններում պատերազմ չանեն, Ադրբեջանը արեց պատերազմ: Ոչ մի պետություն դա չնշեց: Ոչ մի պետություն չդատապարտեց Ադրբեջանի միջոցները, Թուրքիայի օժանդակությունը: Այս դատողությունները հիմնված են արդարության սկզբունքի վրա, իսկ պատերազմի մեջ արդարություն փնտրելը սխալ է: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ միջոցներով հաղթեցին: Փաստն այն է, որ հաղթեցին: Այդ հարցերի վրա կենտրոնանալը, թե «իսլամիստ բերեցին», կամ «Թուրքիան այս կամ այն բանը արեց», - սրանք միջոցներ են` փախուստ տալու հիմնական ու շատ տխուր իրականությունից:
...ԵԱՀԿ Մինսկի խումբն ապացուցել է, որ ի վիճակի չէ բանակցային խաղաղություն հաստատելու, և այժմ գործնականում դուրս է մղվել Ադրբեջանի ու Ռուսաստանի կողմից: Այն կարող է օգտակար լինել, սակայն երկրորդական հարցերի համար», նշում է 1991-97 թվականներին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը:
Ամբողջական՝ տեսանյութում.