«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Ժխտված արդարությունը հետապնդում է Ցեղասպանությունը վերապրածների սերունդներին. Զոհրաբ Մնացականյան

Ժխտված արդարությունը հետապնդում է Ցեղասպանությունը վերապրածների սերունդներին. Զոհրաբ Մնացականյան

Երուսաղեմի Եբրայական համալսարանի Հայագիտության ծրագրի կողմից ապրիլի 30-ին կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի ժամանակ ներկայացվեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը: 

«Հայ և հրեա ժողովուրդները կիսում են ոչ միայն բազմադարյա պատմություն, այլև հալածանքի և ինքնությամբ պայմանավորված զանգվածային սպանության, ցեղասպանության հանցագործության խորը ցավը: Այսօր մեր ժողովուրդները վստահորեն ապացուցել են իրենց տոկունությունն ու կայունությունը՝ վերակառուցելու իրենց կյանքը, վերահաստատելու իրենց հստակ ինքնությունը, ամրապնդելու իրենց քաղաքակրթական ազդեցությունն ու ժառանգությունը և վերականգնելու ազգ-պետությունները»,-ասել է նա:

Նախարարն ընդգծել է, որ այնուամենայնիվ, ցեղասպանության ցավը շարունակում է հետապնդել վերապրածների սերունդներին, ինչի վկայությունն է արդարության հասնելու և զանգվածային վայրագությունների անպատժելիության դեմ պայքարելու հստակ ձգտումը: Նրա խոսով, ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը, զոհերի արժանապատվությանը հարգանքի տուրք մատուցելը և իրենց հիշատակի ոգեկոչումը ծանր հանցագործությունները կանխելու հզոր միջոց են: