Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Telegram-ի «Բաղրամյան 26» ալիքով իր մասին տարածված տեղեկությանը։
Այս հրապարակումը Վլադիմիր Կարապետյանը չցանկացավ մեկնաբանել, միայն նշեց, որ Մոսկվայում Ռոման Բաբայանի հետ հանդիպմանը հոնորարի մասին իր հիշատակումը կատակ է եղել։
«Հանդիպման ժամանակ, քանի որ ուրիշ մարդիկ էլ կային, ես կատակեցի, որ եկել եմ իմ հոնորարի հետևից, քանի որ զգուշացված չէի այդ ֆիլմում իմ նկարահանման մասին»,– իր կատակն այսպես է վերապատմում Վլադիմիր Կարապետյանը։
Մեկնաբանելով «Բաղրամյան 26»-ի տարածած տեղեկությունը` Վլադիմիր Կարապետյանն ասաց.
«Ցավոք, այնտեղ բաներ կան, որ չեն համապատասխանում իրականությանը»։