«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Կառավարությունը ներգրավում է 13,4 մլն եվրո

Կառավարությունը ներգրավում է 13,4 մլն եվրո

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը՝ 13 մլն 400 հազար եվրո գումարի չափով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով: 

Ըստ հիմնավորման, ծրագրի նպատակն է ընտրված կենսական նշանակություն ունեցող ճանապարհները բարեկարգելու միջոցով ապահովել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար:

Ծրագիրը բաղկացած է 3 մասից՝ կենսական նշանակություն ունեցող ճանապարհների բարելավում, որի շրջանակում նախատեսվում է վերականգնել 61 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ ՀՀ 6 մարզերում (Արարատ, Արմավիր, Սյունիք, Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն):