Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից երեք հիվանդ տեղափոխվել է Հայաստան
Կարմիր Խաչի միջնորդությամբ ծանր վիճակում գտնվող երեք հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան: Տեղեկությունը հաղտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետական ԲԿ-ում բուժում ստացող երեք հիվանդներ՝ «Թոքային արյունահոսություն, արտերիովենոզ մալֆորմացիա», «Պլևրայի մետաստատիկ ախտահարում, ձախակողմյան հիդրոթորաքս, թոքի աբսցես», և «Խոլեդոխոլիթիազ․Լյարդային անբավարարություն» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում են ծանր վիճակում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Օրեր առաջ Լաչինի միջանցքով երկու շտապօգնության մեքենաներ են անցել Կարմիր խաչի մի քանի մեքենաների ուղեկցությամբ. Արցախից Երևան են տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 62-ամյա տղամարդու ու 4 ամսական փոքրիկի:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։