«  Հոկտեմբեր 2021  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

ՀՀ–ից Նիդեռլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել

ՀՀ–ից Նիդեռլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել

2021 թվականի հոկտեմբերի 29-ից Հայաստանը շատ բարձր ռիսկի գոտու երկրների շարքում է դասվել, ուստի Հայաստանից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը։

Որոշ մարդկանց համար գործում է եվրոպական մուտքի արգելք՝ թույլ չտալով նրանց մեկնել Եվրամիություն կամ Շենգեն գոտու տարածք։

Նիդերլանդներ մուտքը թույլատրվում է, եթե ուղևորության նպատակը համապատասխանում է բացառություն համարվող չափանիշներին:

Նիդերլանդներ մուտք գործելիս այցելուն պետք է.

  • ինքնամեկուսանա, եթե պատվաստված չէ,
  • տրամադրի բացասական COVID-19 թեստի արդյունք, անգամ եթե պատվաստված է
  • լրացնի առողջության հայտարարագիր:

Հիշեցնենք՝ Եվրոպական միությունը ճանաչեց կորոնավիրուսի դեմ պատվաստման Հայաստանի սերտիֆիկատները։
Այսպիսով՝ Հայաստանը միանում է Եվրոպական միության «EU Digital COVID Certificate»  համակարգին, և միմյանց հավաստագրերը դառնում են փոխադարձ ճանաչելի։ Այսինքն Հայաստանն էլ իր հերթին կընդունի այն 45 երկրների տրամադրած սերտիֆիկատները, որոնք հաստատել է ԵՄ-ն։

Նշենք՝ հոկտեմբերի 29-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է 2096 նոր դեպք, 43 մահ` մեկ օրում: