«  Հոկտեմբեր 2021  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Կրոնական առաջնորդները գերիներին ազատ արձակելու կոչ են արել

Կրոնական առաջնորդները գերիներին ազատ արձակելու կոչ են արել

Կրոնական առաջնորդները հանուն ներկա և ապագա սերունդների բարօրության և բարգավաճման պատրաստ են աջակցել Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների հաշտեցմանը։ Armeniasputnik-ի փոխանցմամբ այս մասին ասված է հայտարարության մեջ, որն այսօր կայացած եռակողմ հանդիպումից հետո տարածել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։

Պատրիարքը նշել է, որ կրոնները բացառիկ խաղաղապահ ներուժ ունեն հատկապես ազգամիջյան հարաբերություններում։

«Որքան էլ այս փուլում բարդ լինեն հայ-ադրբեջանական հարաբերությունները, մենք կարծում ենք, որ հենց Աստծո հանդեպ հավատն ու սերը կարող են օգնել բուժել բազմամյա ողբերգական դիմակայության հասցրած վերքերը: Դա շատ դժվար ճանապարհ է և հոգևոր իմաստություն ու խորաթափանցություն է պահանջում», - նշել է ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը։

Նրա խոսքով` ադրբեջանցի և հայ ժողովուրդներն այլ ապագա չունեն, քան իրար կողքի գոյակցելը։

«Այսօր հատկապես կարևոր է, որ վերականգնվի վստահությունը միմյանց նկատմամբ, մարդիկ կրկին սովորեն հարևանին ընկալել հարգանքով և օգնության հասնելու պատրաստակամությամբ», - նշել է պատրիարքը։

Պատրիարք Կիրիլը կոչ է արել հստակեցնել անհետ կորածների ճակատագիրը, նպաստել ռազմագերիների ազատ արձակման գործընթացին և թույլ չտալ խաղաղ քաղաքացիների կյանքին սպառնացող զենքի կիրառումը:

«Պետք է ձգտենք խուսափել ատելության լեզվից, ձեռնպահ մնալ հակամարտության գոտում ռազմական գործողությունների կոչերից։ Ռուս ուղղափառ եկեղեցին աղոթում է իր երկու բարեկամ ժողովուրդների հաշտեցման համար և պատրաստ է այսուհետ ևս ամեն կերպ աջակցել, որպեսզի Հարավային Կովկասում ամուր և արդար խաղաղություն հաստատվի», - ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք` հոկտեմբերի 12-ին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ: Հոկտեմբերի 13-ին կայացել է հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը։