Պաշտոնական
Լևոն Մարտիրոսյանը հետ է կանչվել Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Լևոն Մարտիրոսյանը հետ է կանչվել Կանադայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանի պաշտոնից.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Լևոն Մարտիրոսյանին հետ կանչել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»: