«  Փետրվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Яндекс.Метрика

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ

Փետրվարի 5-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ:

Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Երկուստեք ընդգծվել է միջազգային հանրության, մասնավորապես ԱՄՆ կողմից իրականացվող և ակնկալվող հումանիտար օգնության կարեւորությունը:

Հրատապ խնդիր է դիտվել մանավանդ ռազմագերիների անհապաղ վերադարձը և Արցախի ու Հայաստանի բնակչության, պատերազմում զոհվածների ընտանիքների, վիրավորների և հաշմանդամների սոցիալական կարիքների ապահովումը:

Հանդիպմանը մասնակցել են դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմբերլի Զափֆելը և ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Ավելի վաղ՝ փետրվարի 25-ին, Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել էր Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: