«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

«Լուսավոր Հայաստանը» կողմ կքվեարկի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին

«Լուսավոր Հայաստանը» կողմ կքվեարկի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սեպտեմբերի 23-ին գումարած նիստում որոշում է կայացրել, որ կողմ է քվեարկելու «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջարկված «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծին: Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության և Ազգային ժողովի խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Սիրելի՛ քաղաքացիներ,

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր գումարած նիստում որոշում է կայացրել, որ կողմ է քվեարկելու «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջարկված «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծին»,- գրել է Մարուքյանը: