«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Մեղադրանք, սպառնալիք, հեղափոխական․Օհանյանի հարցազրույցի վելուծություն

Մեղադրանք, սպառնալիք, հեղափոխական․Օհանյանի հարցազրույցի վելուծություն

Փետրվարի 20-ին «Հ2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի քանի վիճահարույց պնդումներ է արել, որոնց իսկությունը փորձել է պարզել fip.am-ը։

ՀՔԾ մեղադրանքը

Սեյրան Օհանյանը, հիշեցնենք, 2008թ․ Մարտի մեկի իրադարձությունների ժամանակ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետն էր, և Հատուկ քննչական ծառայության կողմից 2019թ․ հունվարին նրան մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար։ Օհանյանը, սակայն, մեղադրանքը չի ընդունում՝ անհասկանալի համարելով, թե ինչպես են իրեն մեղադրում մի բանում, որը Մարտի մեկի ժամանակ՝ 2008 թվականին, քրեական հանցանք չի համարվել։

Նման պնդումներին, թե «սահմանադրական կարգի տապալումը» մեղադրանք չի կարող առաջադրվել Մարտի մեկի գործով անցնողներին, քանի որ այն ժամանակվա օրենսդրությամբ նման հոդված նախատեսված չի եղել, մեր թիմն անդրադարձել էր դեռ անցած տարվա հուլիսին։

Ըստ այդմ, այժմ գործող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով նախատեսված հանցավոր արարքը՝ սահմանադրական կարգը տապալելը, որպես առանձին հոդված, ավելացվել է 2009 թվականի մարտին, սակայն 2008թ․ գործած Քրեական օրենսգրքում եղել է «Պետական իշխանությունը յուրացնելը» հոդվածը, որը պարունակում էր հետևյալ կետը․ «ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ․․․ ուղղված գործողությունները՝ պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով»: Այսինքն՝ գործող օրենսդրությամբ նախատեսված հանցանքը նախատեսված է եղել նաև այն ժամանակվա ՔՕ-ով։Հայաստան 24

Սպառնալիք՝ ելույթում

«Հ2»-ի եթերում Օհանյանը պնդում է նաև, որ 2008 թվականի մարտի 2-ի իր հայտնի ելույթում չկա ոչ մի սպառնալիք, այլ միայն «նախազգուշացում»։ Օհանյանը նաև տալիս է «սպառնալիք» բառի իր սահմանումը՝ «երևույթներ, գործողություններ, որոնք պարունակում են վտանգ, վախ»։

Այդ ելույթում, սակայն, Օհանյանը, հանդես գալով Զինված ուժերի անունից, հայտարարում է․ «Խնդրում եմ մասնավորապես զերծ մնալ Երևանում թեկուզև փոքր խմբերով հավաքվելու փորձերից։ Նմանատիպ ամենափոքր կասկածների դեպքում անգամ ՀՀ զինված ուժերը պարտավոր են սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված համապատասխան միջոցներ ձեռնարկել օրինազանցների նկատմամբ»: Հենց իր իսկ առաջարկած սահմանումով Օհանյանի այս ելույթը սպառնալիք է պարունակում իր մեջ։

Հեղափոխության աջակից

«Հ2»-ի հաղորդման ժամանակ, սակայն, վիճահարույց պնդումներ անում է ոչ միայն Սեյրան Օհանյանը, այլ հարցազրուցավարը։ Այսպես, վերջինս պնդում է, թե Օհանյանը հեղափոխության օրերին փողոցում է եղել, այնինչ դրա մասին վկայող որևէ հրապարակում կամ տեղեկություն ուղղակի չկա։ Օհանյանը, իր հերթին, հայտարարում է, որ կանգնած է եղել հեղափոխության կողքին։

Նշենք, որ Սեյրան Օհանյանը հեղափոխությանը միացել է միայն ապրիլի 28-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հինգ օր անց։ Օհանյանը, մասնավորապես, իր ֆեյսբուքյան էջում կոչ էր արել Հանրապետական կուսակցության ղեկավարներին և պատգամավորներին կանգնել ժողովրդի կողքին և քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, հիշեցնում է fip.am-ը։

Հովհաննես Նազարեթյան