«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Մեղրիի զորամասում տեղի ունեցած միջադեպով երկու քրգործ է հարուցվել

Մեղրիի զորամասում տեղի ունեցած միջադեպով երկու քրգործ է հարուցվել

Մեղրիում տեղակայված զորամասերից մեկում գրանցված միջադեպի փաստով երկու քրեական գործ է հարուցվել, Factor.am-ին  տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Քրեական գործեր են հարուցվել ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ և կատարվել մի խումբ անձանց կողմից ( պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ 1-ից 3 տարի ժամկետով կամ ազատազրկմամբ` 1-ից 5 տարի ժամկետով) և ՀՀ ՔՕ-ի՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը (պատժվում է ազատազրկմամբ՝ 2-ից 5 տարի ժամկետով)»,- նշել է Խաչատրյանը։ 

Հիշեցնենք, որ օրերս Մեղրիի զորամասերից մեկում զինծառայողներն ինքնակամ լքել են զորամասը՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Դրանից հետո մի խումբ զինծառայողների մարտի 17-ին տեղափոխել են Կապանի, ապա Ստեփանակերտի զորամասեր:
Գնդի սպաների խոսքով՝ մասսայական այս ակցիան կազմակերպելու մեջ կասկածվող զինծառայողները պարբերաբար աչքի են ընկել ոչ կանոնադրային պահվածքով։