«  Հունվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Մոսկվայում ՀՀ դեսպանատունը հսկվում է ոստիկանության կողմից

Մոսկվայում ՀՀ դեսպանատունը հսկվում է ոստիկանության կողմից

Մոսկվայում Հայաստանի դեսպանատան բակում Մոսկվայի հայկական կազմակերպությունների նախաձեռնությամբ ընթանում է բողոքի ցույց` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ 

«Մեր հայ ժողովրդին ծնկի ա բերել էդ մարդը, մենք իրա ցանկացած քայլին դեմ ենք։ Ի՞նչ կարգավիճակով ա նա եկել Մոսկվա Ալիևի հետ հանդիպման։ Ժողովուրդն իրեն արտոնե՞լ է։ Չէ», - ասում է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հսկվում է ոստիկանության կողմից:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր Մոսկվա է մեկնել, որտեղ եռակողմ հանդիպում է ունենալու ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ:

Նախատեսվում է, որ կողմերը կքննարկեն 2020թ.նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրականացման ընթացքը և կքննարկեն տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ հետագա քայլերը:

Հատուկ ուշադրություն կդարձվի ռազմական գործողությունների հետեւանքով տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առեւտրատնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման հարցերին:

Բացի այդ, նախատեսված են  Պուտինի առանձնազրույցներն  Ալիևի և  Փաշինյանի հետ:

Փաշինյանի մամուլի խոսնակը հնարավոր է համարում Մոսկվայում եռակողմ հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության ստորագրումը։