Պաշտոնական
Նորաստեղծ բիզնեսի համար պետությունը կստեղծի տեղեկատվական կայք
Բիզնես սկսել ցանկացող քաղաքացիների համար սեպտեմբեր ամսից կգործարկվի կայք, որում կտեղադրվեն ձեռնարկատիրական գործունեության պլանավորման, մեկնարկի, կառավարման և ընդլայնման փուլերում գտնվող ՓՄՁ-երի համար անհրաժեշտ ողջ տեղեկությունն ու խորհրդատվությունը:
Հարթակի բաժիններում պարբերաբար կպատրաստվեն և կտեղադրվեն ձեռնարկատիրությանն առնչվող թեմատիկ ուսուցողական և պարզաբանող նյութեր, օրինակելի բիզնես մոդելներ և ձեռնարկներ: Հարթակը կունենա գործարար ծրագրերի մշակման առցանց գործիքներ: