Պատմության այս օրը. դեկտեմբերի 5
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Կամավորների միջազգային օրը (International Volunteer Day) *
- Բնահողի համաշխարհային օրը (World Soil Day)
- Նինձյայի օրը (Day of the Ninja) *
Ազգային
- Ռուսաստան - Ռազմական փառքի օրը
- Ռուսաստան - Կամավորների օրը *
- Ուկրաինա - Վիճակագրական աշխատողների օրը
* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1980 - ASALA. Ռումբի վնասազերծում Մարսելում Շվեյցարաիայի հյուպատոսարանի առջև։
- Գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ «Ալեք Ենիգոմշեան Քոմանտօ»-ն։
1936 - Շահագործման է հանձնվում Քանաքեռգէսը։
1936 - ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը։
- Հայկական ԽՍՀ -ը դառնում է միութենական հանրապետություն։
1920 - ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ։
1920 - Երևանում լույս է տեսնում ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը։
- 1921-ից այն կոչվեց «Խորհրդային Հայաստան»։
ԾՆՎԵԼ ԵՆ
1975 - Ռոննի Օ'Սալլիվան, անգլիացի սնուկերիստ:
1965 - Վահան Արծրունի, հայ երաժիշտ, երգահան
1946 - Խոսե Կարերաս, իսպանացի օպերային երգիչ (տենոր), որը հայտնի է Ջուզեպպե Վերդիի և Ջակոմո Պուչինիի ստեղծագործությունների իր մեկնաբանություններով։
1901 - Ուոլթ Դիսնեյ, ամերիկացի ֆիլմարտադրող, ռեժիսոր, կինոսցենարիստ, հնչյունավորող, մուլտիպլիկատոր, ձեռնարկատեր, մշակութային բրենդ և բարերար
1890 - Ֆրից Լանգ, գերմանացի ռեժիսոր, սցենարիստ, համր կինոյի մեծագույն վարպետ (վ. 1976):
1867 - Անտի Աարնե, ֆինն բանագետ (վ. 1925):
1837 - Ստեփանոս Պալասանյան, հայագետ (վ. 1889, Էջմիածնում):
1803 - Ֆյոդոր Տյուտչև, ռուս բանաստեղծ (վ. 1873)