Պատմության այս օրը. հունվարի 27
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը (International Holocaust Remembrance Day) *
- Կրծքով սնուցման համաշխարհային օրը (World Breast Pumping Day) *
- E-օր (e-Day) *
Եկեղեցական
- Կաթոլիկ - Սուրբ Անժելա Մերիչի տոնը (Feast of Saint Angela Merici) *
- Ուղղափառ - Վրաստանի հովանավոր Սուրբ Նինոյի հիշատակի օրը
- Ուղղափառ - Սուրբ Սավվայի օրը *
Ժողովրդական
- Սլավոնական - Նինոյի օրը *
Ազգային
- ԱՄՆ - Թոմաս Քրեփերի օրը (Thomas Crapper Day) *
- ԱՄՆ - National Geographic ամսագրի ազգային օրը (National Geographic Day) *
- ԱՄՆ - Շոկոլադե տորթի ազգային օրը (National Chocolate Cake Day) *
- ԱՄՆ - Գրադարանի օր (Library Shelfie Day) *
- ԱՄՆ - Տաբելային ժամացույցների օրը (Punch The Clock Day) *
- ԱՄՆ - Վիետնամի խաղաղության օրը (Vietnam Peace Day) *
- Գերմանիա - Նացիոնալ-սոցիալիզմի զոհերի հիշատակի օրը
- Թուրքմենստան - Հայրենիքի պաշտպանի օրը
- Իսրայել - Թու Բիշվատ (Tu Bishvat) *
- Իսլանդիա - Արևոտ սուրճի օրը (Sun Coffee Day) *
- Իտալիա - Հիշատակի օրը (Giorno della Memoria)
- Լեհաստան - Զբաղվածության պետական ծառայությունների աշխատողների օրը
- Կանադա - Ընտանեկան գրագիտության օրը (Family Literacy Day) *
- Կանադա - Bell Let’s Talk օրը *
- Ճապոնիա - Փոքր Նոր Տարի (Kosh Koshgatsu) *
- Մեծ Բրիտանիա - Հոլոքոստի հիշատակի օրն է (Holocaust Memorial Day)
- Մոնակո - Սուրբ Կույսի օրը (Saint Devota`s Day)
- Ռուսաստան - Լենինգրադի ապաշրջափակման օրը
- Ռուսաստան - ՆԳՆ մամուլի օրը
- Ռուսաստան - Սեփական ստվերի հետ պարելու օրը *
- Սերբիա - Սավինդան *
- Վրաստան - Նինոբա *
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2013 - Բրազիլիայի Սանտա-Մարիա քաղաքի գիշերային ակումբի հրդեհից զոհվում է 241 մարդ։
1996 - Գերմանիան առաջին անգամ նշեց Հոլոքոստի միջազգային օրը։
1991 - ՀՀ ԳԽ-ն ընդունեց «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» օրենքը, որով սկսվեց հողի սեփականաշնորհման գործընթացը:
1981 - ASALA. Երկու պայթյուն Միլանում գտնվող շվեյցարական «Սուիս Էյր» գրասենյակի և շվեյցարական տեղեկատվական գրասենյակի առջև։
- Երկու անցորդ վիրավորվում է, պատճառվում է նյութական վնաս։
- Հայ Գաղտնի Բանակին մոտիկ «3 Հոկտեմբեր կազմակերպությունը» ստանձնում է պատասխանատվությունը։
1973 - 78-ամյա Գուրգեն Յանիկյանը Լոս Անջելեսի արվարձան Սանտա-Բարբարայում գնդակահարում է երկու թուրք դիվանագետների՝ Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մեհմեդ Բայդարին և հյուպատոս Բահադըր Դեմիրին։
- Այդ գործողությամբ հայկական նորագույն զինյալ պայքարի սկիզբը դրվեց։
- Յանիկյանը հոգևոր հայրը դարձավ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի։
1973 - Փարիզում կնքվեց խաղաղության համաձայնագիր, համաձայն որի ամերիկյան զորքերը պետք է դուրս գային Վիետնամից, ինչով փաստորեն ավարտվում էր Վիետնամի պատերազմը:
1967 - Միջազգային պայմանագիր կնքվեց տիեզերքի մասին, ըստ որի տիեզերքը մարդկության ձեռքբերումն է և արգելվում է միջուկային զենք տեղադրել այնտեղ։
1967 - Փորձարկման ընթացքում աղետի ենթարկվեց «Ապոլոն 1»-ը, զոհվեցին 3 աստղագնեցներ։
1966 - Գերմանիան առաջինն է նշում Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը:
1945 - Ազատ արձակվեցին Օսվենցիմ (Լեհաստան) համակենտրոնացման ճամբարի գերիները։
1944 - Դադարեցվեց Լենինգրադի 900-օրյա բլոկադան:
1918 - Ֆինլանդիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց:
1880 - Թոմաս Էդիսոնն ստանում է շիկացման լամպի արտոնագիրը։
1820 - Ֆադեյ Բելինսհաուզենի և Միխայիլ Լազարևի ղեկավարած արշավախումբը հայտնագործեց Անտարկտիդան։
1302 - Դանտե Ալիգերին վտարվեց Ֆլորենցիայից։
ԾՆՎԵԼ ԵՆ
1993 - Յայա Սանոգո, ֆրանսիացի ֆուտբոլիստ
1964 - Բրիջիթ Ֆոնդա, ամերիկացի դերասանուհի։
1957 - Յանիկ Հերս, բրիտանական «Iron Maiden» հեվի-մետալ խմբի կիթառահար։
1944 - Նիք Մեյսոն, բրիտանացի երաժիշտ։
1939 - Տիգրան Մանսուրյան, հայ նշանավոր երգահան
- Նա գլխավորաբար նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի հեղինակ է:
- Տիգրանով իմ սերունդը իր խոսքն է խոսում նորոգ ու նորօրյա մշակույթի տաճարում: Առանց Տիգրանի՝ իմ սերունդը միայն համր ուխտավոր էր լինելու: (Հրանտ Մաթևոսյանը Տիգրան Մանսուրյանի մասին)
Տիգրան Մանսուրյանի մեջբերումներից
- Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության: Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա: Իմ կարծիքով, հարուստը լռությունն է: Երբ ես անցնում եմ սահմանը՝ չգրելուց գրելուն, իմ զգացումն այն է, թե հանցանք եմ գործել, որ կորցրել եմ այդքան ժամանակը: Երբ չեմ գրում՝ խեղդում է ունայնության զգացումը: Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ: Ինքնարտահայտման միջոց էլ չէ:
- Ես եմ: Ես ապրում եմ… Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառորեն: Ինչպե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող, ներքին կրակից զուրկ հանգաբանություն է և ոչ բանաստեղծություն: Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում…
- Մեր ամեն մի չծնված գործ՝ առ հայրենիքը, առ մեր ժողովուրդը և նրա պատմությունը ունեցած սիրո պակասի արտահայտություն է: Մարդ արժևորելու ունակությունը մեր պատմությունն է մեզ տվել:
1936 - Բարի Բերիշ, ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։
1928 - Սոս Սոսյան, հայ դերասան, ՎԽՍՀ ժողովրդական արտիստ
1919 - Ռոս Բաղդասարյան, ամերիկահայ դաշնակահար, երգիչ և դերասան (մահ. 1972 թ.)
1899 - Արարատ Ղարիբյան, հայ լեզվաբան (վ․ 1977)
1832 - Լուիս Քերոլ, անգլիացի գրող, նաև մաթեմատիկոս, փիլիսոփա և լուսանկարիչ, «Ալիսան Հրաշքների աշխարհում» աշխարհահռչակ գրվածքի հեղինակը
- Ես որոշել էի մաթեմատիկոս դառնալ, սակայն իմ երևակայութունը չհերիքեց և ես դարձա ֆանտաստ գրող...
- Քերոլի վիպակ-հեքիաթները աչքի են ընկնում դրվագների պատկերավորությամբ, արտառոց տրամաբանական-լեզվաբանական բառախաղով, ուսումնասիրողները գտնում են դրանց մեջ բազմաթիվ բնագիտական ու տրամաբանական հայտնագործությունների կանխագուշակումներ։ Դրանք թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով և անգլիախոս երկրներում ամենից շատ մեջբերվող գրքերն են Աստվածաշնչից և Շեքսպիրից հետո։
1808 - Դեվիդ Ֆրիդրիխ Շտրաուս, գերմանացի փիլիսոփա, պատմաբան
1756 - Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, գերմանացի երգահան, երաժիշտ-վիրտուոզ