Պատմության այս օրը. մարտի 29
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Դաշնամուրի համաշխարհային օրը (World Piano Day) *
- Կոկա-Կոլայի ծննդյան օրը (Coca-Cola Day) *
Կրոնական և ժողովրդական
- Կաթոլիկություն - Սուրբ Գվինլիայի հիշատակը
- Հինդուիզմ - Հոլի՝ գարնան և վառ գույների տոն (Holi) *
- Ուղղափառություն - Սուրբ Հովհաննես Լեսթվիչնիկի հիշատակը *
- Ուղղափառություն - Սավին Երմոպոլսկու հիշատակը *
- Սլավոնական - Սավինյան օր *
Ազգային
- ԱՄՆ - Նիագարա ջրվեժի չորացման օրը (Niagara Falls Runs Dry Day) *
- ԱՄՆ - Վիետնամական պատերազմի վետերանների ազգային օրը (National Vietnam War Veterans Day) *
- ԱՄՆ - Նևադա նահանգի ազգային օրը (National Nevada Day) *
- ԱՄՆ - Փոքր բիզնեսի սեփականատերերի ազգային օրը (National Mom and Pop business Owners Day) *
- ԱՄՆ - Կոլումբոսի ասպետների հիմնադրի օրը (Columbus Founders Day) *
- ԱՄՆ - «Տեխասը սիրում է երեխաներին» օրը (Texas Love the Children Day) *
- ԱՄՆ - Հարևանի օրը (Neighbor Day) *
- ԱՄՆ - Կանխավճարի օրը (PayDay It Forward) *
- ԱՄՆ - Ծխի և հայելիների տոն (Festival of Smoke and Mirrors Day) *
- ԱՄՆ - Կոտրոնով շիֆոնային տորթի ազգային օրը ( National Lemon Chiffon Cake Day) *
- Թայվան - Երիտասարդության օրը (Youth Day) *
- ԿԱՀ - Բոգանդայի նախագահի օրը (Boganda Day) *
- Մադագասկար - Հերոսների հիշատակի օրը (Martyrs Day) *
- Չիլի - Երիտասարդ մարտիկի օրը (Day of the Young Combatant) *
- Չինաստան - Երիտասարդության օրը
- Ռուսաստան - ԶՈՒ իրավաբանական ծառայության մասնագետի օրը *
- Ռուսաստան - Ինքնաճանաչման օրը *
- Ռուսաստան - Մեկ ոտքի վրա թռչկոտելու օրը *
- Ռուսաստան - Անօթևանի օրը *
- Ֆրանսիա - Պանրի ազգային օրը *
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2010 - Ահաբեկչական գործողություններ մոսկովյան մետրոյում, զոհվում է 40 մարդ
2008 - Մոտ 35 երկիր և 350 քաղաք մասնակցեցին Երկրագնդի ժամ միջազգային գործողությանը:
2004 - Իռլանդիայում աշխարհում առաջին անգամ ընդունվեց օրենք ծխախոտի արգելման մասին,
- Օրենքի համաձայն արգելվում էր ծխել աշխատատեղերում, սրճարաններում և ռեստորանները:
2004 - Բուլղարիան, Ռումինիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Սլովակիան և Սլովենիան դարձան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամներ:
1998 - Լիսաբոնում բացվեց եվրոպական ամենաերկար կամուրջը:
1992 - Շուշիից և Ղամբալու, Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և հետ շպրտվեցին ելման կետերը:
1992 - Հիմնադրվեց Ռոսատոմը, Ռուսաստանի դաշնության միջուկային համալիրի կարգավորիչ մարմինը:
1974 - Ամերիկյան «Մարիներ-10» տիեզերանավը Մերկուրի մոլորակի լուսանկարներ կատարեց։
1973 - Ամերիկյան զորքերը վերջնականապես դուրս են բերվում Վիետնամից:
1967 - Ֆրանսիայում ջուրն է իջեցվում առաջին միջուկային սուզանավը:
1947 - Մադագասկարի բնակիչներն ապստամբում են ֆրանսիական տիրապետության դեմ:
1936 - Գերմանիայում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ. ձայների 99% տրվում է նացիստական կուսակցությանը:
1921 - Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը:
- Հայար տունը կրում էր բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:
1914 - Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
1886 - «Կոկա-կոլա»-ի ծննդյան օրը. ստեղծվեց ըմպելիքի բաղադրատոմսը:
1873 - Լև Տոլստոյը սկսեց աշխատել «Աննա Կարենինա» վեպի վրա:
1871 - Վիկտորիա թագուհին բացում է Ալբերտ թագավորական սրահը:
1864 - Մեծ Բրիտանիան Հունաստանին հանձնեց Իոնական կղզիները:
1851 - Ստեղծվում է «Կովկասյան գրաքննական կոմիտեն»։
1849 - Միացյալ Թագավորությունը գրավում է Փենջաբը։
1848 - Նիագարա գետի սառցակալման պատճառով Նիագարայի ջրվեժը դադարեց թափվել մոտ 30 ժամով:
1831 - Բոսնիացիներն ապստամբում են Օսմանյան Կայսրության դեմ։
1827 - Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
1798 - Ֆրանսիացիները հռչակեցին Հելվետիկյան հանրապետություն ստեղծելու մասին, որը հետագայում դարձավ Շվեյցարիան:
1795 - Գերմանացի մեծանուն երգահան ու դաշնակահար Լյուդվիգ վան Բեթհովենը առաջին անգամ համերգ տվեց Վիեննայում:
1461 - Ալ և Սպիտակ վարդերի պատերազմ. Թաութոնի ճակատամարտում Էդվարդ Յորքցին հաղթում է Մարգրեթ Անժուեցուն:
1430 - Օսմանյան Կայսրությունը գրավում է բյուզանդական Սալոնիկ քաղաքը:
1001 - Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
554 - Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:
ԾՆՎԵԼ ԵՆ
1991 - Ֆաբիո Բորինի, իտալացի ֆուտբոլիստ
1985 - Ֆեռնանդո Ամորեբիետա, վենեսուելցի ֆուտբոլիստ
1967 - Միշել Խազանավիչուս, ֆրանսիացի ռեժիսոր, դրամատուրգ, 26 տարբեր կինոմրցանակների դափնեկիր
- 2011 թվականին նկարահանած «Արտիստը» ֆիլմի համար «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում արժանացել է Օսկար, Գոյա, BAFTA և այլ մրցանակների։
1958 - Նուրիել Ռուբինի, ամերիկացի տնտեսագետ
1957 - Քրիստոֆեր Լամբերտ, ֆրանսիացի դերասան
- Ավելի քան 35-ամյա կինոկարիերայի ընթացքում նկարահանվել է 80 ֆիլմերում։ Նկարահանվել է ինչպես կատակերգությունների, այնպես էլ ինտելեկտուալ ֆիլմերի մեջ։ Բայց առավել հայտնի է ֆանտաստիկ ու էքշն ժանրի ֆիլմերում միայնակ հերոսների դերերի շնորհիվ։ Ֆրանսիական «Սեզարի» մրցանակակիր է։ Ամենահայտնի ֆիլմը «Լեռնցին» է։ Ֆիլմի սաունդթրեքների (Who Wants To Live Forever, A kind of magic, One year of love, Princes of the universe) հեղինակը Queen ռոք խումբն է։ Ֆրեդի Մերկուրիի հեղինակած «Princes of the universe»-ի տեսահոլովակում նկարահանվել է նաև Լամբերը։
1943 - Ջոն Մեյջոր, անգլիացի ֆինանսիստ, Միացյալ Թագավորության վարչապետ
1918 - Չարլզ Հրաչ Փափազ, հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս
1790 - Ջոն Թայլեր, ԱՄՆ 10-րդ նախագահը (1841-1845)
1592 - Նահապետ Քուչակ, աշուղ-երգիչ
Քնաի՜ ու քանի՜ ասեմ.
«Զիմ եարին կապան կարեցէք.
Արեւն իւր երե´սք արէք,
զլուսընկան աստառ ձեւեցեք.
Թուխ ամպն այլ բամպակ արէք
ւ’ի ծաւեն դերձան քաշեցէք.
Աստղերն այլ կոճակ արէք,
զիս ի ներս ողկիկ շարեցէք»: