Պատմության այս օրը. փետրվարի 15
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Ինտերնացիոնալիստ մարտկների հիշատակի օրը (Memorial Day of Warriors-Internationalists) *
- Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը (International Childhood Cancer Day) *
- Ամուրի ապրելակերպի իրազեկման օր (Singles Awareness Day) *
- ԷՆԻԱԿ-ի օրը (ENIAC Day) *
- Վիրաբուժական բուժքրոջ միջազգային օրը *
- Պանգոլինի օրը (Pangolin Day) *
- Օրալ հնարավորությունների կատարելագործման օրը
- Սեքս-շոփի աշխատողի օրը
- Բացարձակա երջանիկ լինելու օրը
- Մեղքերի խոստովանության օրը
- Գիշերով անուրջներ որոնելու օրը
Կրոնական
- Բուդդիզմ - Նիրվանայի օրը (Parinirvana Day) *
- Կաթոլիկություն - Ֆաուստին և Հովիտ եղբայրների հիշատակը
- Կաթոլիկություն - Զիգֆրիդ Շվեդացու հիշատակը
- Ուղղափառություն - Տեառնընդառաջ *
- Ուղղափառություն - Ուղղափառ երիտասարդների համաշխարհային օրը
Ազգային
- ԱՄՆ - Նախագահների օրը (Presidents ' Day) *
- ԱՄՆ - Վիսկոնսինի նահանգի ազգային օրը (National Wisconsin Day) *
- ԱՄՆ - Գետաձիու ազգային օր (World Hippo Day) *
- ԱՄՆ - Սյուզան Բ. Էնթոնի օրը (Susan B. Anthony Day) *
- ԱՄՆ - Սառնաշաքարի ազգային օրը (National Gumdrop Day) *
- ԱՄՆ - Ծամոնի ազգային օրը (National Chewing Gum Day) *
- Աֆղանստան - Ազատագրման օրը (Liberation Day)
- Վանուատու - Ջոն Ֆրումի օրը (John Frum Day) *
- Իրան - Մայրերի օրը (Mother’s Day) *
- Կանադա - Ազգային դրոշի օր (National Flag of Canada Day)
- Կանադա - Ժառանգության օրը (Heritage Day) *
- Հին Հռոմ - Լուպերկալիաների տոնը (Feast of Lupercalia) *
- Նոր Զելանդիա - Ոչխարի ազգային օրը
- Ռուսաստան - Ինտերնացիոնալիստ մարտկների հիշատակի օրը *
- Ռուսաստան - Կառավարական կապի զորքերի օրը
- Ռուսաստան - Երջանկության հանգույցների օրը *
- Ռուսաստան - Օղակների ղողանջի օրը *
- Սերբիա - Պետականության օր է (National Day)
- Սինգապուր - Համընդհանուր պաշտպանության օրը (Total Defense Day) *
- Ուկրաինա - Այլ պետությունների տարածքում մարտական գործողությունների մասնակիցների մեծարման օրը
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2013 - Տեղական ժամանակով 9։ 20-ին երկնաքարն ընկնում է Չելյաբինսկ քաղաքի մոտակայքում։ Հարվածային ալիքից ջարդվում են շենքերի ապակիներ, վնասվում են շենքեր։
2011 - Լիբիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց:
1999 - Քենիայում ձերբակալվում է Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը:
1989 - Ավարտվեց խորհրդային զորքերի դուրսբերումը Աֆղանստանից (սկսվել էր 1988թ. մայիսի 15-ից)։
1984 - Մարզահամերգային համալիրը հրդեհվեց:
1965 - Հաստատվում է Կանադայի դրոշը։
1961 – ԱՄՆ-ից Բելգիա թռչող Sabena ընկերության ինքնաթիռը վթարի ենթարկվեց, մահացավ 72 մարդ, որոնց մեջ էին նաև ԱՄՆ-ի չմշկասահքի հավաքականի անդամները:
1950 - Ուոլթ Դիսնեյ ստուդիայի նկարահանած «Մոխրոտիկը» մուլտֆիլմի պրեմիերան։
1947 - ԽՍՀՄ-ում արգելվեցին խորհրդային քաղաքացիների և օտարերկրացիների միջև ամուսնություննները:
1933 - Մայամիում Ջուզեպե Ձանգարան անհաջող մահափորձ է կատարում ԱՄՆ նորընտիր նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի նկատմամբ։
1923 - Հունաստանը դառնում է Գրիգորյան օրացույցն ընդունած վերջին երկիրը։
1909 - Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում թատրոնի շենքի հրդեհի զոհ է դառնում 250 մարդ
1903 - Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-96 թվականների աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը և վարվելակերպը Հայաստանի հանդեպ:
- 1903թ. այս օրը ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Լեոն Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-1896թթ. աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը, Հայաստանի նկատմամբ վարվելակերպը։ Քաղաքագետ և պատմաբան Ժան Լեոն Ժորեսը ծնվել է 1859թ. սեպտեմբերի 3-ին: 1904թ. նրա ջանքերով հիմնադրվել է «Հումանիտե» թերթը: Իր հրատարակություններում, հոդվածներում և ելույթներում Ժ. Ժորեսը բազմիցս հանդես է եկել Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվող հալածանքների ու զանգվածային սպանությունների քննադատությամբ: Իր հրատարակություններում, հոդվածներում և ելույթներում Ժ. Ժորեսը բազմիցս հանդես է եկել Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվող հալածանքների ու զանգվածային սպանությունների քննադատությամբ: 1896թ. նոյեմբերի 3-ին, 1897թ. փետրվարի 22-ին և 1897թ. մարտի 15-ին Ֆրանսիայի խորհրդարանում արտասանած իր ճառերում դատապարտելով հայկական կոտորածները և եվրոպական երկրների` մասնավորապես Ֆրանսիայի անտարբերությունն այդ հարցի վերաբերյալ, նա նշում է. «Ինչպիսի կատարյալ լռություն լրատվության կողմից, որին ինձ հայտնի մի կուսակցություն ուղղակի կամ անուղղակի վճարել է լռելու համար, լռություն իր մեծ հանդեսից, որի գլխավոր ներդնողները օսմանյան շահառուներն են, սակայն, հատկապես Ֆրանսիայի կառավարության լռությունը: Ինչպես ամբողջ այդ հեղեղված արյան առջև, այդ ոչնչացումների և վայրագությունների առջև, Ֆրանսիայում խոսքի և մարդու իրավունքների այս ճնշման առջև ոչ մի ճիչ դուրս չեկավ ձեր բերաններից, ոչ մի խոսք դուրս չեկավ ձեր գաղափարներից, և դուք լուռ վկա եք, հետևաբար ջարդերի կատարյալ մեղսակից…»: Ժ. Ժորեսն արձագանքել է նաև 1909թ. Կիլիկիայի ապրիլյան կոտորածներին: Երկար տարիներ Ժ. Ժորեսը եղել է նաև Pro Armenia երկշաբաթաթերթի խմբագրական կոմիտեի անդամ: Ժ. Ժորեսը սպանվել է 1914թ. հուլիսի 31-ին Փարիզում Ռաուլ Վիլենի կողմից: Թաղվել է Փարիզի Պանթեոնում: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը թողարկել է հոբելյանական բացիկ` ֆրանսիացի նշանավոր քաղաքական գործիչ ու հայասեր Ժ. Ժորեսի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ:
1820 - Հանս Քրիստիան Էրստեդը հայտնաբերեց էլեկտրականության մագնիսական գործունեությունը:
1810 - Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում հիմնադրվեց հայոց լեզվի ամբիոն` Հակոբ Շահան Ջրպետյանի ղեկավարությամբ:
590 - Պարսկաստանում թագադրվում է Խոսրով II արքան։
ԾՆՎԵԼ ԵՆ
1961 - Մյասնիկ Մալխասյան, պետական գործիչ
1957 - Գուլ Մոհամեժ (մ. 1997), Հնդկաստանի բնակիչ, ով ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենակարճահասակ մարդ
1955 - Քրիստոֆեր Մաքդոնալդ, ամերիկացի դերասան
1940 - Անահիտ Բայանդուր, հայ թարգմանչուհի
1938 - Արմեն Միրաքյան, օպերատոր
1934 - Նիկլաուս Վիրտ, շվեյցարացի գիտնական
1931 - Յուրի Օսիպյան, ՌԴ ԳԱ ակադեմիկոս
1923 - Ելենա Բոներ, հրապարակախոս, հասարակական գործիչ, Ա.Սախարովի կինը
1909 - Արֆո Պետրոսյան, հայ գրականագետ
1902 - Հմայակ Սիրաս, հայ գրող
1898 - Տոտո (իսկական անունը Անտոնիո Կլեմենտե, (մ. 1967), իտալացի դերասան, կատակերգու
1885 - Ռուբեն Սևակ, գրող, բժիշկ
1882 - Ջոն Բերիմոր, թատրոնի և կինոյի ամերիկացի դերասան
- Դերասանուհի Դրյու Բերիմորի պապն է։ Առավել հայտնի է թատրոնում խաղացած շեքսպիրյան դերերով։
1861 - Շառլ Էդուար Գիյոմ, ֆրանսիացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր
1748 - Ջերեմի Բենթամ, անգլիացի նշանավոր սոցիոլոգ, իրավաբան (մ. 1832 թ.)
1564 - Գալիլեո Գալիլեյ, իտալացի ֆիզիկոս, մեխանիկ, աստղագետ, փիլիսոփա, մաթեմատիկ
- Գալիլեյը մեծ ազդեցություն է թողել իր ժամանակի գիտության վրա։ Նա առաջինն է օգտագործել հեռադիտակը երկնային մարմինները դիտելու համար ու մի շարք խոշոր տիեզերական հայտնագործություններ է արել։ Գալիլեյը նաև էքսպերիմենտալ ֆիզիկայի հիմնադիրն է։ Իր փորձարկումներով նա հերքել է Արիստոտելի մտատեսական մետաֆիզիկան ու դրել է դասական մեխանիկայի հիմքերը։ Ողջ կյանքի ընթացքում եղել է աշխարհի արևակենտրոն համակարգի ակտիվ կողմակից, որն էլ բերել է կաթոլիկ եկեղեցու հետ լուրջ կոնֆլիկտի։