«  Փետրվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. փետրվարի 26

Պատմության այս օրը. փետրվարի 26

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Չշտապելու միջազգային օրը *
  • Պիստակի համաշխարհային օրը (World Pistachio Day) *
  • Ապակեգործների միջազգային օրը *
  • Լևվի Ստրաուսի օրը (Levi Strauss Day) *

Կրոնական

  • Հրեական - Պուրիմ *
  • Իսլամ - Փրկիչների օրը (Saviours ' Day) *
  • Կաթոլիկություն - Մոխրե չորեքշաբթի (Ash Wednesday) *
  • Ուղղափառություն - Սուրբ Մարտինիանի հիշատակը *

Ազգային

  • ԱՄՆ - Հեքիաթներ պատմելու ազգային օրը (National Fairy Tale Day) *
  • ԱՄՆ - Վարդագույն օր (Pink Day) *
  • ԱՄՆ - «Հանուն Փիթերի» օրը (For Pete’s Sake Day) *
  • ԱՄՆ - Դպրոցական ավտոբուսի վարորդի երախտագիտության օրը (School Bus Driver Appreciation Day in USA) *
  • ԱՄՆ - Անձնական խոհարարի օր (Personal Chef Day) *
  • ԱՄՆ - Ցոփություն թույլ տալու օրը (Inconvenience Yourself Day) *
  • Ավստրալիա - Լոնսեստոնի Գավաթը (Launceston Cup) *
  • Իռլանդիա - Ծխելը թողնելու ազգային օրը (National No Smoking Day) *
  • Կանադա - Ֆուտբոլային խուլիգանության դեմ պայքարի օրը *
  • Մեծ Բրիտանիա - Կարմիր հագուստի ազգային օրը (National Wear Red Day)
  • Չինաստան - Յուանսյաոյի լապտերների տոնը *
  • Պարագվայ - Հերոսների օրը (Heroes Day) *
  • Ռուսաստան - Մարտինյանով օր *
  • Ռուսաստան - Քնած ամռան որջի որոնման օրը *
  • Քուվեյթ - Ազատագրման օրը (Liberation Day) *

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2008 - Հայաստանի իշխանությունների կազմակերպած ստիպողական հանրահավաքի 200 հազար մասնակիցները միանում են ընդդիմության հանրահավաքին։
2008 - «Կորուսյալները» ֆիլմի հիման վրա թողարկվեց Lost։ Via Domus խաղը։
2001 - Գեներալ Սամվել Բաբայանը դատապարտվեց 14 տարվաազատազրկման՝ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար։
1993 - Պակիստանցի իսլամիստ Ռամզի Ահմեդ Յուսեֆը 5 համախոհների հետ Նյու Յորքի Միազգային Առևտրի կենտրոնի ստորգետնյա գարաժում բեռնատար է պայթեցնում։
1992 - Արցախյան ազատամարտի ժամանակ տեղի ունեցավ Խոջալուի արյունահեղությունը։
1990 - Սկսվեց խորհրդային զորքերի դուրսբերումը Չեխոսլովակիայի տարածքից։
1988 - Միխայիլ Գորբաչովը ընդունեց հայ գրողներ Սիլվա Կապուտիկյանին և Զորի Բալայանին։
1986
 - Միխայիլ Գորբաչովը հայտարարում է ԽՍՀՄ-ում «Արագացման» («Ускорение») գործընթացը։
1954 - ԱՄՆ-ում հայտնվեց առաջին ֆոտոտպագրական մեքենան։
1936 - Գերմանիայում շրջանատռության մետ մտավ «Ֆոլսֆագեն» ավտոմեքենան:
1935 – Հայտնագործող Ռոբերտ Ուոթսոն-Ուաթը իրականացրեց ռադարի առաջին փորձարկումը:
1930 - Նյու Յորքում սպանում են ամերիկյան մաֆիայի պարագլուխ Թոմ Ռեյնին։

  • Սկսվում է Նյու Յորքի պատմության մեջ մաֆիոզ կլանների միջև խոշորագույն պատերազմը։

1917 - Նյու Յորքի «Victor» ընկերությունում ձայնագրվում է առաջին ջազային սկավառակը։
1896 - Անտուան Անրի Բեքերելը հայտնաբերում է, որ ուրանի նմուշը հետք է թողնում լուսազգայուն թղթի վրա։

Նրա անունով է ռադիոակտիվ աղբյուրի ակտիվության չափման միավորը ՍԻ համակարգում։

1878 - Գործածության մեջ մտավ «միկրոբ» տերմինը:
1848 - Ֆրանսիայում վերացվում են ազնվական տիտղոսները։
1828 - Սկսվում է պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան Հայաստան և Անդրկովկաս:
1815 - Էլբա աքսորված Նապոլեոն Բոնապարտը փախչում է այնտեղից։
1794 - Ֆրանսիայում Ազգային Կոնվենտը հեղափոխության թշնամիների սեփականությունը բռնագրավելու հրաման արձակեց:
1618 - Առաջին գահակալության ժամանակ գահընկեց արվեց Օսմանյան կայսրության Մուստաֆա I սուլթանը։
1513 - Երկրաշարժը ավերեց Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Ֆեռնանդո Լյորենտե, բասկ ֆուտբոլիստ, «Ատլետիկ» ֆուտբոլային ակումբի և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող
1984 - Էմանուել Ադեբայոր, տոգոլեզցի ֆուտբոլիստ
1971 - Էլեն Սեգարա, ֆրանսիացի երգչուհի
1954 - Ռեջեփ Թայիփ Էրդողան, թուրք պետական և քաղաքական գործիչ
1932 - Ջոնի Քեշ, ամերիկացի երգիչ, երգահան, դերասան

  • Քանթրի երաժշտության առանցքային դեմքերից ու 20-րդ դարի ամենազդեցիկ երաժիշտներից մեկն է։

1922 - Նադեժդա Սիմոնյան, երգահան
1893 - Այվոր Արմսթրոնգ Ռիչարդս, անգլիացի գրականագետ, լեզվաբան, հոգեբան, բանաստեղծ (մահ. 1979)։
1877 - Միքայել Մանվելյան, հայ արձակագիր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (մահ. 1944)
1829 - Լեվի Ստրաուս, ջինսերի «հայրը»
1808 - Օնորե Դոմիե, ֆրանսիացի գրաֆիկ, գեղանկարիչ, քանդակագործ
1802 - Գաբրիել Պատկանյան, պատմաբան և հրապարակախոս (մահ. 1889)
1802 - Վիկտոր Հյուգո, ֆրանսիացի հռչակավոր գրող, բանաստեղծ, դրամատուրգ, քաղաքական գործիչ, ֆրանսիական ռոմանտիզմի վառ ներկայացուցիչ 

  • Հայտնի է «Փարիզի աստվածամոր տաճարը», «Թշվառները», «Մարդ, որը ծիծաղում էր», «Մահվան դատապարտվածի վերջին օրը» վեպերով։

1564 - Քրիստոֆեր Մարլո, անգլիացի բանաստեղծ, դրամատուրգ (մահ. 1593)

Читать на русском