Պուտին. Ռուսաստանը սառեցնում է մասնակցությունը ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին
Ռուսաստանի Դաշնությունը սառեցնում է մասնակցությունը «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման հետագա միջոցառումների մասին պայմանագրին», հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հղած ուղերձում։
Նրա խոսքով, պայմանագրին վերադառնալու համար Ռուսաստանը պետք է հասկանա, թե ինչպես է հաշվարկվելու ՆԱՏՕ-ի հարձակողական սպառազենի միացյալ հզորությունը:
Ռուսաստանի նախագահն ասել է նաև, որ «Վաշինգտոնում որոշ գործիչներ քննարկում են միջուկային փորձարկումներ անցկացնելու հնարավորությունը: Այդ դեպքում Մոսկվան էլ դրանք կանցկացնի»:
Որքան ավելի հեռահար զինամթերք տրամադրվի Ուկրաինային, այնքան ավելի շատ Ռուսաստանը կհեռացնի սպառնալիքը իր սահմաններից, հայտարարել է ՌԴ նախագահը։
«Արևմուտքի էլիտաները չեն թաքցնում Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու իրենց նպատակը։ Դա նշանակում է մեկընդմիշտ վերջ տալ մեզ: Այսինքն` նրանք մտադիր են լոկալ հակամարտությունը տեղափոխել գլոբալ դիմակայության փուլ»,- ասել է Պուտինը:
Արևմուտքը շարունակում է ագրեսիան դեպի Արևելք ուղղելու նպատակ հետապնդել, փորձում է Եվրոպայում պատերազմ հրահրել ուրիշի ձեռքերով, Դաշնային ժողովին հղած ուղերձում ասել է Ռուսաստանի ղեկավարը: