Պաշտոնական
Քաղաքացիները փակել են դատարանների դռները՝ Փաշինյանի հորդորով (ուղիղ)
Հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ մարդիկ այսօր առավոտից արգելափակում են դատարանների շենքերի մուտքերը:
Արգելափակված է, մասնավորապես, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի մուտքը: Այստեղ, հիշեցնենք, դատավոր Դավիթ Գրիգորյանը շաբաթ օրը հրապարակեց իր որոշումը, որով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից՝ անձնական երաշխավորության դիմաց:
Փաշինյանը հայտնել է, որ այսօր ժամը 12:00-ին կառավարությունում հանդես է գալու դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի մասին հայտարարությամբ ու փորձելու է տալ բոլոր հարցերի պատասխանները: