«  Փետրվար 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829

Яндекс.Метрика

Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

Փետրվարի 4-ը նշվում է քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը (world cancer day): Այն հռչակվել է Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միությունը (International Union Against Cancer, UICC), որի նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել այդ գլոբալ խնդրին, տեղեկացնել, թե որքան վտանգավոր և տարածված են օնկոլոգիական հիվանդությունները:

Առաջին առասպելը՝ քաղցկեղը միայն առողջապահության խնդիր է: Երկրորդ տարածված առասպելը պնդում է, որ քաղցկեղը միայն հարուստ մարդկանց և զարգացած երկրների հիվանդություն է: Երրորդ առասպելի համաձայն՝ քաղցկեղը մահվան դատավճիռ է, իսկ չորրորդ առասպելը պնդում է, որ այն մարդու ճակատագիրն է:

Սակայն քաղցկեղը ոչ միայն առողջապահության խնդիրն է, այն սոցիալական և տնտեսական լայնամասշտաբ հետևանքներ ունի: Քաղցկեղով հիվանդանում են բոլոր տարիքային խմբերն՝ անկախ կենսամակարդակից: Քաղցկեղի շատ տեսակներ, որոնք նախկինում համարվում էին մահացու, այժմ կարելի է բուժել: Եվ վերջապես ճիշտ ռազմավարության և պրոֆիլակտիկայի դեպքում քաղցկեղի ամենատարածված տեսակների 1/3-ը կարելի է կանխել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների համաձայն՝ քաղցկեղից մահացության դեպքերը կշարունակեն աճել և 2030 թ. կհասնեն 13.1 միլիոնի:

Քաղցկեղից մահացության դեպքերի շուրջ 30%-ը պայմանավորված են հինգ գործոններով, որոնք կապված են վարքագծի և սնվելու հետ, ինչպիսիք են մարմնի զանգվածի բարձր ինդեքսը, մրգերի և բանջարեղենների ոչ բավարար օգտագործումը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, ծխելը, ալկոհոլ օհտագործելը:

Ահա այն պարզ գործողությունները, որոնք կօգնեն նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը, իսկ դրա զարգանալու դեպքում էապես բարելավել դրական ելքի հավանականությունը.

  • Մի ծխեք և մի թույլատրեք, որ ծխեն Ձեր և Ձեր հարազատների կողքին
  • Եղեք ֆիզիկապես ակտիվ օրական առնվազն 30 րոպե
  • Պահպանեք առողջ սննդակարգ` սահմանափակելով ալկոհոլի, վերամշակված մթերքի և աղի օգտագործումը
  • Երկար մի մնացեք ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության ներքո
  • Կանխարգելիչ նպատակներով առնվազն տարեկան մեկ անգամ, իսկ ցանկացած նորագոյացության հայտնաբերման դեպքում` անհապաղ այցելեք Ձեր բժշկին
  • Մասնակցեք սկրինինգային ծրագրերին
  • Քրոնիկ հիվանդությունների բուժման և կառավարման նպատակով մշտապես դիմեք Ձեր բժշկին
  • Պատվաստվեք մարդու պապիլոմավիրուսի և հեպատիտ Բ-ի դեմ: