ՔԿ-ի մեղադրանքների շարքը շարունակական է լինելու... մինչև Ամենայն Հայոց Կաթողիկոս (տեսանյութ)
Իրավաբան Աբրասիմ Աթոյանը ներկայացրել է այն հավանական եպիսկոպոսներին, որոնց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և որոնց մեղադրանք ներկայացնելու նպատակով այսօր կանչել են ՀՀ քննչական կոմիտե: «Կարծում եմ մեղադրանքների շարքը շարունակական է լինելու՝ հաջորդիվ մեղադրանքներ կառաջադրվեն նաև ԳՀԽ-ի աշխարհական անդամներին, ապա նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս
Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան՝ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն,
Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան՝ Գուգարաց թեմի առաջնորդ,
Տ․ Կիրակոս եպիսկոպոս Դավթյան՝ Վիրահայոց թեմի առաջնորդ,
Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյան՝ Սյունյաց թեմի առաջնորդ,
Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան՝ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն,
Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյան, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն»,-նշել է նա։
Այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին (մի քանիսն արդեն ստացել են), որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար, գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
«Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ:
Ակնհայտ է, որ սա հերթական միջամտությունն է Եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակն է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը:
Ցավում եմ, որ Քննչական կոմիտեի ղեկավարը շեղվել է իր առաքելությունից և այդ համակարգում գտնվող բազմաթիվ բարեխիղճ քննիչների վատ վիճակի մեջ է դնում», նշել է Զոհրաբյանը:
Հիշեցնենք՝ ՔԿ-ն քրգործ է հարուցել Վեհափառի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ, պահանջելով տիրադավ «Արման Սարոյանին ճանաչել որպես ՀԱԵ Մասյացոտնի թեմի առաջնորդ»:
Քանի որ ՀՀ սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից: Բացարձակապես անջատ և պետությունը Եկեղեցու գործերին չի խառնվում, ապա նշանակում է, որ այս բոլոր գործողությունները նաև Մասյացոտնի թեմի կարգալույծ նախկին առաջնրոդի հայցի ապահուվումը պետք է դիտարկել Սահմանադրության լույսի ներքո։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նշում է, «Վեհափառ հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ Հայաստանից դուրս գալու արգելք սահմանելն է։ Այսինքը բռնապետական տեժիմի հերթական գործիքը, որով խոչընդոտում են Հայ Առաքելական եկեղեցու բնականոն գործունեությունը, մասնավորապես՝ կարևորագույն մարմնի Եպիսկոպոսաց ժողովի գումարումը, որը պետք է տեղի ունենա Ավստրիայում փետրվարի 16-ից 19-ը»։
Տեսանյութում՝
Սյունիքի առաջնորդ Մակար Սրբազանը նույնպես ՔԿ ժամանեց
Տեր Մովսես քահանա Սահակյանը դուրս եկավ ՀՀ ՔԿ շենքից, վերջինիս մեղադրանք է առաջադրվել։


