«Քոչարյանի, Խաչատուրովի, Օհանյանի գործերը կմիանան և կներկայացվեն դատարան»
Factor.am-ի հարցազրույցը ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ
– Դուք մեր նախորդ հանդիպման ժամանակ կանխատեսեցիք, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքների ցանկը կարող է ընդլայնվել: Ինչպես գիտեք՝ մի քանի օր առաջ նրան առաջադրվել է առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանք: Հնարավոր համարո՞ւմ եք, որ նորից ընդլայնվի նրա մեղադրանքների շարքը:
– Ես չեմ կարող ոչինչ բացառել, բայց կարծում եմ՝ այս փուլում մեղադրանքների ծավալն այլևս չի ընդլայնվի, որովհետև, ինչքան տեղյակ եմ տուժողների իրավահաջորդի ներկայացուցչի հետ իմ ունեցած զրույցից, մոտ օրերս այդ մասով նախաքննության ավարտ կհայտարարվի, և գործը կներկայացվի կողմերին՝ ծանոթության: Հետևաբար՝ այս փուլում մեղադրանքի ծավալը չի կարող ընդլայնվել: Հետո թե ի՞նչ նոր քրեական գործեր կարող են հարուցվել կամ նոր մեղադրանքներ ներկայացվել, չեմ կարող ասել:
– Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի գործը շուտով կգնա դատարա՞ն:
– Եթե նախաքննության ավարտ է հայտարարվում, կողմերը ծանոթանում են նախաքննական նյութերին, իսկ դրանք խիստ ծավալուն նյութեր են, ու միջնորդություններ կարող են անել՝ նախաքննությունը լրացնելու և այլ խնդիրների վերաբերյալ։ Այնուհետև գործն ուղարկվում է դատարան:
– Իսկ ի՞նչ ընթացքում են Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը։
– Տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի հետ ունեցած իմ զրույցից եկել եմ այն հետևության, որ այդ երեք պաշտոնյաների գործերը կմիանան մեկ վարույթում և միասնական կուղարկվեն դատարան: Եվ միասնական են ներկայացվելու կողմերին՝ ծանոթացման:
Ամբողջակա՝ Factor.am-ի տեսանյութում